Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանման` առողջությունը մարդու լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ է, այլ ոչ թե միայն որոշակի հիվանդությունների կամ ֆիզիկական անբավարարությունների բացակայությունը: Առողջությունն ու բարեկեցությունը մարդու հիմնարար իրավունքներից են: Սակայն մինչ օրս բնակչության կրթվածության մակարդակը առողջության, առողջապահության, մարդու իրավունքների շուրջ բավականին ցածր է, իսկ պետական կառույցները ոչ միշտ են հետաքրքրված մարդու իրավունքների պաշտպանությամբ (հատկապես խնդիրն ավելի է խորանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության շրջանակներում), քանի որ դրանց իրականացումը պահանջում է համապատասխան ռեսուրսներ և ջանքեր:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի թեմայով ՄԱԿ-ի 2006թ. բարձրաստիճան խորհրդաժողովի ընթացքում աշխարհի առաջնորդները վերահաստատեցին, որ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ գլոբալ պայքարի կարևորագույն բաղադրիչ է մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը բոլոր անձանց համար»: «Մարդու իրավունքները և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը. այժմ` ավելի, քան երբևէ» հռչակագիրը հաստատում է, որ այժմ ավելի, քան երբևէ, մարդու իրավունքները պետք է առանցքային դեր կատարեն ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարում:
10 հիմնավորումներ այն մասին, թե ինչու պետք է ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարում առանցքային տեղ զբաղեցնեն մարդու իրավունքները
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում մարդու իրավունքների պաշտպանության շեշտադրման առանցքային հիմնավորումներն են.
- Առանց մարդու իրավունքների պաշտպանության երբևիցե հնարավոր չի լինի ապահովել համընդհանուր հասանելիություն:
2006 թվականին համաշխարհային առաջնորդները հանձնառություն ստանձնեցին` ձեռնար-կելու բոլոր անհրաժեշտ գործողությունները` մինչև 2010 թվականը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի, բուժման, խնամքի և օժանդակության համընդհանուր հասանելիությունը երաշխավորելու համար: Սակայն, ՄԻԱՎ-ի ոլորտում մատուցվող ծառայությունները այսօր անհասանելի են այն մարդկանց, ովքեր ունեն այդ ծառայությունների կարիքը, ինչպես նաև խոցելի են ՄԻԱՎ-ի տեսանկյունից:
– Կանայք և աղջիկները լայն տարածում ունեցող խտրականության և գենդերային հիմքով բռնության են ենթարկվում, այդ թվում` ամուսնության մեջ, որի հետևանքով նրանց պարագայում աճում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը և նվազում տեղեկատվության և ծառայությունների հասանելիությունը:
– Երեխաները և երիտասարդները չեն կարող առանց սահմանափակումների ստանալ ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվություն, սեռական և կյանքի հմտությունների կրթություն:
– ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերը, ինչպիսիք են տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ, թմրադեղեր օգտագործող մարդիկ, սեռական ծառայություններ տրամադրողները, օտարվում են ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերից հասարակության բացասական վերաբերմունքի, խարանի և խտրականության, հասարակական բռնության պատճառով, ինչը հեռացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման և խնամքի ծառայությունները թիրախ խմբերից: - Գենդերային անհավասարության պատճառով կանայք ավելի խոցելի են դառնում ՄԻԱՎ-ի նկատմամբ. այն պետություններում, որտեղ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը ավելի բարձր է, վարակման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվում է կանանց և աղջիկների շրջանում:
Սրա հիմնական պատճառը կանանց խորը քաղաքական, սոցիալական, տնտեսական և սեռական ստորադասումն է, որն արտացոլվում է օրենքում, մշակույթի և նրանց կենսակերպի մեջ: Սրան գումարվում է նաև հասարակության մեջ առկա խարանն ու խտրականությունը, բռնությունը հատկապես այն կանանց նկատմամբ, ովքեր այսօր ապրում են ՄԻԱՎ-ով: - ՄԻԱՎ համաճարակի դեմ պայքարում մեծապես արհամարհվում են երիտասարդների և երեխաների իրավունքներն ու կարիքները, չնայած, որ բազմաթիվ վայրերում ՄԻԱՎ-ից ամենաշատը տուժում են հենց նրանք:
ՄԻԱՎ-ի համաճարակը լայն տարածում ունի հատկապես երիտասարդների շրջանում: Աշխար-հով մեկ ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի ավելի քան կեսը 15-ից 24 տարեկան երիտասարդների մոտ է: Չնայած հղիության և ծննդաբերության ընթացքում ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու` գիտականորեն ապացուցված մեթոդների առկա-յությանը, մտահոգիչ է նաև ՄԻԱՎ-ով ծնվող երեխաների թվաքանակն ամբողջ աշխարհում: - ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ազգային ծրագրում ամենաքիչ ուշադրության արժանանում են նրանք, ովքեր ամենաշատն են տուժել ՄԻԱՎ-ից:
Մեր հասարակությունում ՄԻԱՎ-ի նկատմամբ հատկապես խոցելի մարդիկ` թմրանյութեր օգտագործող անձիք, սեռական ծառայություն տրամադրողները և տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ, և ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ սոցիալապես մարգինալացված են հասարակությունից, հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ենթարկվում եմ խտրականության, ատելության և բռնության, որն էլ անմիջականորեն նպաստում է նրանց օտարմանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերից, բուժման և խնամքի ծառայություններից: - Վտանգված է ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման և խնամքի արդյունավետ ծառայությունների կազմակերպումն ու իրականացումը:
Բազմիցս ապացուցվել է, որ ՄԻԱՎ-ի ծրագրերն առավել արդյունավետ են այն դեպքում, երբ դրանց հիմքում մարդկանց կամավոր, իրազեկված և բաց ներգրավումն է: Ծառայություններն այս ոլորտում պետք է մարդկանց իրազեկեն և կրթեն ՄԻԱՎ-ի մասին, օգնեն առողջ ապրելակերպի սկզբունքների որդեգրմանը, կանխարգելման և խնամքի տարատեսակ արդյունավետ մեխանիզմներ առաջարկեն, որոնցում հաշվի կառնվեն նրանց կյանքի իրողությունները, և նրանց հնարավորություն կընձեռվի ընտրել արդյունավետ տարբերակները: Այնուամենայնիվ, հարկադրական և բոլորի համար միատեսակ մոտեցումները, նույն ծառայությունների մատուցումը բոլորին վտանգի են ենթարկում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարը: - ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակտիվիստները վտանգում են սեփական անվտանգությունը` պահանջելով, որպեսզի կառավարություններն ավելի հասանելի դարձնեն ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի առնչությամբ տրամադրվող ծառայությունները:
ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ծառայությունների հասանելիություն պահանջող ակտիվիստներին մի շարք պետություններում սպառնում է գրաքննություն, զրպարտություն, բռնություն, ազատազրկում և այլ մեղադրանքներ սեփական կառավարությունների կողմից: Իսկ ոչ կառավարական կազմակերպությունների ստեղծումը սահմանափակող օրենքներն էլ ավելի են նվազեցրել տարբեր պետություններում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնավոր և արդյունավետ քաղաքականություն մշակելու գործընթացում անկախ ձայնով հանդես գալու` քաղաքացիական հասարակության հնարավորությունները: - Հանրության առողջությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է պաշտպանել մարդու իրավունքները:
Հանրային առողջության պաշտպանությունը հնարավոր է միայն մարդու բոլոր իրավունքները պաշտպանելու միջոցով: Առաջնորդվելով այս իրողությամբ` մարդու իրավունքների ակտիվիստները մեծ նվաճումներ են արձանագրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում. ՄԻԱՎ-ի կարգավիճակով պայմանավորված խտրականությունից զերծ մնալու իրավունքը, հիմնական բուժօգնության շրջանակներում բուժում ստանալու իրավունքը, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքը` մասնակցելու ՁԻԱՀ-ին առնչվող ծրագրերի և քաղաքականության մշակմանը: Մարդու իրավունքներն իսկապես շատ կարևոր են հանրային առողջության և ՄԻԱՎ-ի դեմ բարեհաջող պայքարի տեսանկյունից: - ՁԻԱՀ-ը նետում է առանձնահատուկ մարտա-հրավերներ և պահանջում պայքարի բացառիկ միջոցառումներ:
ՁԻԱՀ-ը ավելի լուրջ մարտահրավերներ է նետում կառավարություններին պատասխանատու և հաշվետու գործելակերպի առումով, քան մերօրյա որևէ այլ համաճարակ: Սեռական հարաբերությունների, արյան, հիվանդության և մահվան հետ կապված խորը վախերով և նախապաշարմունքների, ինչպես նաև ՄԻԱՎ-ը «վարքագծի շեղումների» և «անբարո» վարքի` օրինակ` արտաամուսնական սեռական կապի, տղամարդկանց միջև սեռական հարաբերության, թմրանյութերի օգտագործման հետ կապող ընկալումների պատճառով քաղաքական առաջնորդները խուսափում են համաճարակի դեմ պայքարելուց: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային գործընթացում անուշադրության են մատնվում նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, դեռահասների սեռականությունը և սեռական դաստիարակությունը, ոչ պակաս այն պատճառով, որ կանայք և երեխաները չեն տիրապետում քաղաքական ուժի իրենց խնդիրները օրակարգում արդի պահելու համար: - ՄԻԱՎ-ի դեմ պայքարի «իրավունքակենտրոն» մոտեցումները պրակտիկ են և արդյունավետ:
ՄԻԱՎ-ի դեմ պայքարում մարդու իրավունքների պաշտպանության արտացոլումը ոչ թե վերացական, այլև իրական, գործնական, ծախսարդյունավետության տեսակետից հիմնավորված մոտեցում է: Օրինակ` Բրազիլիայում, որտեղ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առանցքային բաղադրիչ է ճանաչվել մարդու իրավունքների պաշտպանությունը, համաճարակի տարածումը կամ կանգ է առել, կամ` դադարել է: - Չնայած, որ այդ մասին շատ է խոսվում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրական գործողությունների ծավալը դեռ սահմանափակ է:
ՄԻԱՎ-ի դեմ պայքարում մարդու իրավունքների նշանակությունը փաստաթղթի մակարդակով հստակորեն ձևակերպված է: Այնուամենայնիվ, պրակտիկայում մեծ ջանքեր չեն գործադրվել ՄԻԱՎ-ով ապրող, դրանից տուժող կամ դրանց նկատմամբ խոցելի անձանց իրավական պաշտպանության և իրավունքների պաշտպանության երաշխավորման ազգային ծրագրերի արժեքը հաշվարկելու, բյուջեներ նախատեսելու և իրագործելու ուղղությամբ:
Աշխարհի պետությունների միայն մեկ երրորդն է իրավական միջոցառումներ ձեռնարկել` ուղղակիորեն արգելելու խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի նկատմամբ:
Նվարդ Մարգարյան
«Մարդու իրավունքները և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը. այժմ` ավելի, քան երբևէ» հռչակագիրն ամբողջությամբ կարող եք ձեռք բերել «Բաց հասարակության հիմնադրամներից»
In 1996, at the International Aids Convention, then being held at Guelph in Canada, it was announced that the rmnatteet for Aids, a triple cocktail, was working successfully and that a real breakthrough had been obtained which they estimated would prolong life for twenty years. That length of time has since been extended indefinitely when proper health and nutritional practices are rigorously maintained.Canada’s Stephen Lewis, the son of my father’s legal partner, you may recall as the UN Head of Aids for Africa, was blacklisted from entering South Africa for saying it was possible in the future that both Mbeki and the mad hatter would be charged with crimes against humanity.That these drugs were available in 1996, that the international community was pleading with South Africa to accept their help, and that SA refused, is a crime against humanity. That such ignorance can cause so much unnecessary suffering and death, is inexplicable.Of note, Stephen Lewis went on to establish hundreds of groupings of Canadian grandmothers who send aid to the South African grandmothers raising Aids orphans.