Բարի գալուստ

Սիրելի ընթերցող,

Եթե դու կարդում ես այս տողերը, ապա քեզ նույնպես հետաքրքրում են քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, սեռական առողջության, հավասար հնարավորությունների և գենդերային հիմնախնդիրնեը:

«Ինչպես դու» պարբերականի 8-րդ համարում Դու կարող ես գտնել այս և բազմաթիվ այլ հետաքրքիր թեմաներով հետազոտություններ և հոդվածներ, որոնք կհագեցնեն Քո հետաքրքրությունը:

«Մարդու իրավունքներ» բաժնում այս անգամ խոսելու ենք Հայաստանոււմ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների և դրանց լուծման այլընտրանքային եղանակների մասին:

«Գենդեր» բաժնում ներկայացնում ենք ազգագրագետ Ռուզաննա Ծատոււրյանի հետազոտությունը  ՀՀ տարրական դպրոցի դասագրքերում գենդերային դերերի մասին:

«Քաղաքացիական հասարակութուն» բաժնում քննարկում ենք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի  բազմամյա գործունեությունը` ուղղված մեր հասարակության ցավագին խնդիրներից մեկին`կոռուպցիային:

Պարբերականի աշխատանքային խումբը մաղթում է հաճելի ընթերցում:

Խաղաղությամբ`

«Ինչպես դու» պարբերական