Հայտնաբերվե՞լ է ՄԻԱՎ-ի պատվաստանյութը. փսփսոցներ գիտական աշխարհից

Վերջերս` 2011թ. հոկտեմբեր ամսին, ՄԻԱՎ շիճուկի կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ իսկապես հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ վարակի կարգավիճակը, սակայն դեռ մի փոքր վաղ է տոնակատարություններ կազմակերպելը այս առիթով: Այնուամենայնիվ, մինչ հետազոտությունները նոր բացահայտումներ կանեն այս ոլորտում, լավագույն միջոցը կանխարգելելու համար ՄԻԱՎ վարակը և այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, դեռևս մնում է պահպանակների օգտագործումը սեռական հարաբերությունների ժամանակ:

Կլինիկական փորձարկումների առաջին փուլում Մադրիդի Իսպանացի Լավագույն Գիտահետազոտողների Խորհուրդը մշակեց ՄԻԱՎ-ի MVA-B պատվաստանյութը: Պատվաստանյութի փորձարկմանը մասնակցեցին 30 կամավորներ (նրանցից ոչ ոք վարակված չէր ՄԻԱՎ-ով), ովքեր պատվաստվեցին այդ շիճուկով: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ հետազոտությանը մասնակից կամավորների  90%-ի օրգանիզմում զարգացել էր  իմունիտետ վարակի նկատմամբ, ընդ որում նրանց 85%-ի մոտ այդ իմունիտետը պահպանվել էր մեկ տարվա ընթացքում: Եթե պատվաստանյութը կարողանա հաջողությամբ անցնել նաև հետազոտության երկրորդ և երրորդ փուլերով, և հնարավոր լինի այն արտադրել տարածելու նպատակով, ՄԻԱՎ-ի կարգավիճակը կփոփոխվի, և այն կարող է ձեռք բերել մի այնպիսի կարգավիճակ, ինչպիսին հերպես վիրուսն ունի այսօր:

Հետազոտողների հավաստմամբ` պատվաստանյութը պատրաստված է ՄԻԱՎ վարակի ծագումնաբանական նյութից: Պատվաստա-նյութի գործառույթը այն է, որ այն օրգանիզմին կարծես թե ցույց է տալիս «թշնամու» պատկերը, որ եթե այն երբևիցե  հանդիպի, օրգանիզմն արդեն կունենա համապատասխան փորձ` պայքարելու դրա դեմ: Ավելին, գիտափորձի մասնակիցները չեն կարող պատվաստման արդյունքում վարակվել ՄԻԱՎ-ով, քանի որ պատվաստանյութի մասերը չեն կարող վերարտադրվել:

Չնայած նրան, որ այս պատվաստանյութի հետազոտությունը բավականին մեծ առաջընթաց է ՄԻԱՎ-ի շիճուկի մշակման/բուժման գործընթացում, սակայն դա դեռևս չի նշանակում, որ դա միակ անհրաժեշտ բանն է, որը կարիք ունի բացահայտման: Այս պատվաստանյութը ենթադրվում է, որ պետք է լինի թերապևտիկ պատվաստանյութ, ինչը նշանակում է, որ այն պետք է տրամադրվի այն մարդկանց, ովքեր արդեն իսկ ՄԻԱՎ-ով վարակված են, և այն կարող է գրավել հակառետրովիրուսային բուժման տեղը, որը ենթադրում է դեղահաբերի ընդունում ամեն օր: Տվյալ պատվաստանյութի կիրառմամբ բուժումը կկրճատվի մինչև ներարկման մեկ տարի, հնարավոր է նաև ավելի քիչ: Սակայն անհրաժեշտ են նաև այլ եղանակներ, ինչպիսին օրինակ ուղիղ գենի թերապիան է, ինչպես բուժման, այնպես էլ կանխարգելման համար, որն առաջարկում է ՄԻԱՎ վարակ չունեցող մարդկանց, ովքեր իրենց սեռական առողջությունը պարբերաբար ենթարկում են ռիսկի, այնպես ինչպես օրինակ սեռական ծառայություններ տրամադրող անձիք:

ՄԻԱՎ-ը այնպիսի բարդ վիրուս է, որ ցանկացած բացահայտում, թե ինչպես է այն աշխատում և բուժվում, նշանակալի առաջընթաց է, սակայն որքան շատ են գիտնականները սովորում, այնքան ավելի շատ տեսնում և հասկանում են, որ դեռևս շատ բան կա, որ  կարիք ունի բացահայտվելու:

2009 թվականին ԱՄՆ ՄԻԱՎ-ի ռազմական հետազոտման ծրագիրը և Թայվանի կառավարությունը հրատարակեցին ՄԻԱՎ-ի պատվաստանյութի եռամյա փորձարկումների արդյունքները, որին մասնակցել էին մոտ 16.000 կամավորներ: Համաձայն հետազոտողների` պատվաստված չափահասները (ուսումնասիրվող խմբի կեսը), ովքեր բոլորն էլ եղել են ՄԻԱՎ բացասական մինչև ներարկումները, 32%-ով ավելի քիչ հավանականություն են ունեցել վարակվելու, քաննրանք, ում տրվել է պլացեբո: Այնուամենայնիվ, ըստ այլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ գիտնականների, այս արդյունքները հնարավոր է, որ գիտական տեսանկյունից լինեն վիճակագրորեն նշանակալի, սակայն չեն կարող կլինիկականորեն նշանակալի լինել, քանի որ այն թանկ է, արտադրությունը բավակնին դժվար է, միևնույն ժամանակ պատվաստանյութի արդյունավետությունը ցածր է: Ավելին, պատվաստանյութը պատրաստվել է հիմնվելով Թայլանդում ՄԻԱՎ-ի պատկերի վրա, ինչը էականորեն տարբերվում է Աֆրիկայում ՄԻԱՎ-ի պատկերից:

2011 թվականի մայիսին բավականին հաջող պատվաստանյութ է փորձարկվել մակակա տեսակի կապիկների վրա, որոնք ևս խոցելի են սիմիան իմունային անբա-վարարության վիրուսի նկատմամաբ, որը կապիկների մոտ համարժեք է ՄԻԱՎ-ին: Այս պատվաստանյութը հիմնված էր այլ կապիկների վիրուսների գենետիկորեն մոդիֆիկացված տարբերակների վրա, ռեզուս ցիտոմեգալովիրուս (CMV): Չնայած նրան, որ թեսթի արդյունքները ցույց տվեցին, որ պատվաստանյութը  թույլ է տալիս իմու-նիտետ ստեղծել ՍԻԱՎ-ի սուբյեկտների մոտ մինչև մեկ տարի ընկած ժամանակահատվածում, սակայն դեռևս ավելի շատ հետազոտությունների կարիք կա` համոզվելու պատվաստանյութի ապահովության մեջ, մինչ այն կփորձարկվի մարդկանց վրա: CMV-ի կիրառումը մարդկանց վրա ամբողջությամբ ապահով չէ, քանի որ վիրուսն ինքնին ամբողջությամբ բարորակ չէ, և կարող է շատ այլ պատահական ազդեցություն ունենալ մարդկանց վրա, որը կարող է հանգեցնել այլ հիվանդություններ ձեռք բերելու:

Այն ուղին, որին մենք հասել ենք այսօր, բավականին երկար ու դժվար էր: ՄԻԱՎ-ի պատվաստանյութի հետազոտությունը եղել է և շարունակում է մնալ պատվաստանյութերի/վարակների ուսումնասիրության ամենամեծ դաշտերից մեկը: Սկսած ՄԻԱՎ-ի հայտնաբերումից, որ այն բերում է ՁԻԱՀ, բավականին մեծ ուշադրություն է դարձվել պատվաստանյութի ստեղծման վրա, բայց մինչ այժմ, չի հայտնաբերվել դեռևս մի այնպիսի պատվաստանյութ, որը կկարողանա ամբողջությամբ արդյունավետ կերպով հակազդել դրան: Ե՛վ կառավարական, և՛ հասարակական ջանքերն ուղղված են զարգացնելու և բացահայտելու այս վիրուսի բուժումը, որը պատճառ է ՁԻԱՀ-ի` մեր աշխարհի հիմնական խնդիրներից մեկի: ՄԻԱՎ/ՁԻԱՀ երկվորյակ համաճարակները համաշխարհային խնդիրներ են:

Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակված 1136 մարդ կա, և նրանցից 543-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ: Չնայած այն հանգամանքին, որ թմրանյութերի և կանխարգելման միջոցառումների միջոցով պոռթկումները լավ վերահսկվում են, օրինակ ինչպես ՄԻԱՎ-ով ապրող կանանց դեռ չծնված երեխաների պարագայում է, աշխարհի բոլոր վայրերում, այս մարդկանց թիվը բավակնին մեծ է և չափազանց անհատականացված խնամքը գրեթե անհնար է:  ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը համաշխարհային խնդիրներ են և ենթադրում են մեծ ուշադրություն և ջանքեր ամբողջ աշխարհում այդ մասին տեղեկատվության բարձրացման համար: Յուրաքանչյուր մարդ, ով խթանում կամ սովորեցնում է ապահով սեռական հարաբերության սովորություններ, միաժամանակ օգնում է նվազեցնել հիվանդության տարածումը: Դեկտեմբերի 1-ը  ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, և մարդիկ աշխարհով մեկ նշում են այս օրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ուղղված կրթությամբ, ջատագովությամբ, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կամ ՁԻԱՀ-ի փուլում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ:

Նայիրի Յովհաննէսեան

Օգտագործված աղբյուրները` Fox NewsVoice of AmericaThe GuardianBBC NewsMHRPMedscapeBBC News