Քրիստոնյաների ներողությունը գեյերից և հայ նույնասեռականի նվերը Հռոմի Պապին

Գրեթե 2000 տարի գեյերին ճնշելուց, աքսորելուց, բանտարկելուց, ողջ ողջ այրելով` սպանելուց հետո ի վերջո կաթոլիկների առաջնորդը ընդունեց, որ նույնասեռականների դեմ քրիստոնյաների իրագործած ոճիրները հակաքրիստոնեական են եղել:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հունիսի 26-ին Հայաստանից մեկնելու ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ քրիստոնյաները և Հռոմի կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրեն գեյերից` նախկինում ունեցած վերաբերմունքի համար:

Իրագործած հանցանքների համար ներողություն խնդրելու միտքը շատ հայերին դուր չեկավ, որոնց աչքից ընկավ մարդը, որը խիզախություն ունեցավ չընկրկել թուրքական ագրեսիայի դեմ ու խոսեց Հայոց ցեղասպանությունից: Այս դեպքում Ֆրանցիսկոսը նույնպես չընկրկեց հոմոֆոբիայի ագրեսիայից ու ընդունեց իր կառույցի իրագործած մեղքերը:

2

1

3

Գեյերից ներողություն խնդրելու միտքը դուր չեկավ հայերին

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը մտադիր էր Վատիկանին հարցում ուղարկել` ճշտելու Հռոմի Պապի ասածի իսկությունը, ու կոշտ արձագանք էր խոստանում, եթե հաստատվեր լուրը: Ուղարկել է, թե չէ չգիտեմ, սակայն Կաթոլիկ եկեղեցին հոմոսեքսուալների ու հետերոսեքսուլների վերաբերյալ նույն դիրքորոշումն ունի` որ հոմոսեքսուալ լինելը սխալ կամ մեղք չէ, այլ, ինչպես հետերոսեքսուալների դեպքում, ամուսնությունից առաջ սեռական հարաբերություններով զբաղվելն է սխալ:

Boshyan

Արման Բոշյանը խոստանում է կոշտ արձագանքել, եթե Պապի ասածները հաստատվեն

Այդ դիրքորոշումն ունի նաև Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը, որը նույնպես մերժում է նույնասեռականներին խտրականության ենթարկելը, փոխարենն ասում է, որ «պետք է մոտենանք համասեռականներին ոչ թե դատապարտությամբ, այլ պետք է մոտենանք իրենց այնպես, ինչպես պիտի մոտենանք ոևէ մեղավոր անձի մը: Բոլորս ալ մեղավոր ենք»: Ուրեմն, քրիստոնեության տեսակետից, Բոշյանին, հոմոֆոբներին ու նույնասեռականներին պետք է նույն ձևով մոտենալ, նրանք նույն արշինով են չափվում` մեղավորության, սակայն հետերոսքեուալ «մեղավորը» դատում է հոմոսեքսուալ «մեղավորին»:

Տեր Տաճատ քահանան նույնասեռականների մասին

Հռոմի Պապն իր պատասխանում փոքր-ինչ ձևափոխված կրկնեց «ո՞վ եմ ես, որ դատեմ» հայտնի խոսքը, որը նա ասել էր 2013թ. Պապ կարգադրվելուց հետո.

«Եթե մարդն այդ վիճակում է, բայց ունի բարի կամք և փնտրում է Աստծոն, ո՞վ ենք մենք, որ դատենք [գեյերին]», – այս խոսքերով քահանայապետը իր վրայից հանում է դատավորի` «Աստծո» գործառույթը` ցույց տալով, որ նա ընդամենը միջնորդ է Աստծո ու մարդկանց միջև:

Իսկ Բոշյանն ու հոմոֆոբները չեն ուզում, որ կրոնական առաջնորդները վայր դնեն «Աստված» լինելու իրավասությունները, որովհետև մարդկանց դատելու իրենց հնարավորությունն են սահմանափակում այդպես, ու, արդյունքում, նրանք նույնպես հեռանում են «Աստված» լինելուց: 

Հռոմի Պապի խոսքերը Հայաստան այցի ժամանակ նույնասեռականներին միակ անդրադարձը չէր: Ֆրանցիսկոս Առաջինին հայ ժողովրդի անունից նվիրած Նոյյան Տապանի քանդակի հեղինակը ամերիկահայ գեյ Մայքլ Արամն է, որն ամուսնացած է տղամարդու հետ և միասին երկու երեխա են մեծացնում են:

նկարները` gayarmenia.blogspot.am-ից

Հովհաննես Իշխանյան