Նարինե Մովսիսյան

Ծնվել է` 26 հունիս 1958թ
Երևանի Պետական Բժշկական Համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ասիստենտ
Պալիատիվ խնամքի աշխատանքային խմբի անդամ

Երբ փողոցում «Կյանք առանց ցավի» քարոզարշավի հերթակNarine Movsisyanան ակցիան էր իրականացվում, կարելի էր նկատել մի կնոջ, ով համբերատար ձևով բոլորին բացատրում էր, թե ինչ է իրենից ներկայացնում պալեատիվ խնամքը, ովքեր ունեն դրա կարիքը, և ինչու է անհրաժեշտ հասանելի դարձնել ցավազրկողները այն մարդկանց համար, ովքեր ունեն դրա կարիքը: Հատկապես ազդեցիկ էր այն պահը, երբ նա նստեց խոշտանգման աթոռին` սեփական օրինակով ցույց տալու այն մարդկանց հոգեվիճակն ու տառապանքները, ովքեր կարիք ունեն ցավազրկման, որը նրանց դեռևս անհասանելի է: Նման անձնուրաց աշխատանքի օրինակով է, որ Նարինե Մովսիսյանը ոգևորում է ինչպես հասարակ անցորդներին, այնպես էլ տարբեր ոլորտում աշխատող մասնագետների և ապրումակցող վերաբերմունք սերմանում իր ուսանողների մեջ:

– Մի փոքր պատմեք պալիատիվ խնամքի մասին, ի՞նչ է այն, ու՞մ է անհրաժեշտ:

Պալեատիվ խնամքը առաջին անգամ ներդրվել է Սեսիլի Սաունդերսի կողմից Լոնդոնում: Նա հիմնեց «Սուրբ Քրիստոֆեր» հոսպիսը, որտեղ հավաքվում էին այն մարդիկ, ովքեր ունեին ցավ կամ ցավային համախտանիշ: Տիկին Սեսսիլի Սաունդերսի տեսակետից ցավն ամեն ինչն էր` ոչ միայն ֆիզիկական ցավը, այլ նաև հոգեբանական կամ հոգևոր ցավը: Հոսպիսում ներգրավվում էին այն մարդիկ, ովքեր արդեն բժշկության տեսանկյունից անօգնական էին և ովքեր դուրս էին մղված հասարակությունից: Այդ հոսպիսում հիմնականում ներգրավված էին քաղցկեղով հիվանդ մարդիկ, իսկ նրանց տրամադրվող խնամքը սկսեց կոչվել «հոսպիսային»: Քանի որ ֆրանկոֆոն երկրներում «հոսպիս» բառն այլ նշանակությամբ է կիրառվում, մասնագետներն այդ առթիվ եկան եզրահանգման` այդ խնամքի տեսակն անվանելով «պալեատիվ»: Պալետաիվ խնամքը պալիարե կամ պալիում բառից է (լատ. palliare ), որը նշանակում է քողարկել, քող: Սա նշանակում է, որ առկա հիվանդությունը չի բուժվում, այլ հիմնականում քողարկվում են ախտանիշները: Սաունդերսի կարգախոսն էլ հետևյալն էր. «Արժանավայել կյանք` մինչ մահ»:

– Ինչպե՞ս և ինչու՞ սկսեցիք զբաղվել պալիատիվ խնամքով, ինչու՞ եք այն կարևորում:

Առաջին մասնագիտությամբ ես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ եմ` մարդ, ով անմիջականորեն զբաղվում է ցավով, ցավազրկում է, վիրահատությունից հետո վերահսկում է ցավը: Քաղաքակիրթ երկրներում վաղուց արդեն ներդրված է ցավի կառավարաման գաղափար, ինչպես նաև համապատասխան մասնագիտություն:

Եթե սուր ցավի պարագայում կարող ես վիրահատություն անցկացնել, վերացնել պատճառը, կամ բորբոքումը վերացնել, ապա խրոնիկ ցավն ինքնին հիվանդություն է դառնում` ցավային համախտանիշ, որը հիվանդագին վիճակ է, ինչն էլ բերում է անաշխատունակության, կյանքի որակի անկման, ինչպես նաև դուրս է մղում մարդուն համաչափ կյանքից:

Palliative care group in Armenia

Երեք անգամ պալետաիվ խնամքի թեմայով վերապատրաստվելով Ավստրիայում` եկա այն համոզման, որ ինչու ոչ, այստեղ էլ կարելի է այն հիմնել: Իմանալով, որ ես դրանով զբաղվում եմ, իմ կոլագան ինձ ներգրավեց այդ աշխատանքներում: Ըստ այդմ էլ մեր աշխատանքային խումբը ստեղծվեց, որտեղ ներգրավված են մարդիկ, ովքեր անմիջականորեն զբաղվում են պալեատիվ խնամքով, մասնագետներ Առողջապահության նախարարությունից, օրենսդրական մարմնից և այլն: Այդ խմբում ես պատասխանատուն եմ կրթության համար, քանի որ դասավանդում եմ նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Պալեատիվ խնամքը որպես բժշկական բնագավառ Հայաստանում ներդնելու համար դեռևս շատ անելիքներ կան, կան բազմաթիվ խոչընդոտներ դրանց հասնելու ուղղությամբ: Նույնիսկ այն երկրներում, որտեղ պալետաիվ խնամքի բնագավառը բավականին զարգացած է, դեռևս օփիոիդների օգտագործման հետ կապված բազմաթիվ նախապաշարմունքներ կան: Հատկապես տարածված կարծրատիպ է, որ դրանց օգտագործումը քեզ դարձնում է կախյալ: Բայց նման բան իրականում չկա, քանի որ դրանք կիրառվում են բժշկական, ցավազրկման նպատակով, և այն կապ ունի ընկալիչների հետ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսպես թե այնպես կա և զարգանում է: Իսկ պալեատիվ խնամքի պարագայում ցավը գնահատվում է ըստ սանդղակի` մշակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից,  և դրան համապատասխան նշանակվում է դեղաչափը (ընդ որում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեղերի ցանկում օփիոիդների տարբեր ածանցյալներ ներկայացված են որպես դեղեր): Կարող է դոզաչափը ավելանալ ոչ թե նրա համար, որ մարդը կախյալ է դրաձել դրանցից, այլ նրա համար, որորվհետև դրա համար գոյություն ունի ֆիզիոլոգիական հիմք:

Համաձայն Առողջապահության նախարարության կարիքների գնահատման` ՀՀ-ում օրական 3500 մարդ կարիք ունի պալեատիվ խնամքի, որոնցից 70-80%-ը կարիք ունի ցավազրկման: Սակայն ցավազրկումն այսօր հասանելի է միայն մոտ 200 հոգու:

Narine Movsisyan– «Կյանք առանց ցավի»  ծրագրի շրջանականերում նաև հանդես եք գալիս որպես ակտիվ հասարակական գործիչ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ինչպիսի՞ զգացողություններ ունեք այդ առթիվ, ի՞նչ հաջողությունների եք հասել:

Իմ բնույթն է այդիպիսին, եթե ես մի բան գիտեմ, դա պետք է տարածվի: Եվ ես ունեմ իմ կարծիքը հայրենասրության մասին. այն պետք է լինի կիրառելի: Ես չեմ կանգնի դրոշակով և գոռամ, որ սիրում եմ իմ հայրենիքը, այլ դրա փոխարեն նախընտրում եմ  ռեալ քայլեր անել: Եթե ես կարող եմ մի հասարակ հայի կյանքի որակը ինչ-որ բանով փոխել, ես դա անում եմ, ինչի արդյունքում ինչ-որ չափով փոխվում է հասարակության բարեկեցությունը: Եթե այսօր հնարավորություն կա հասարակության մեջ ինչ-որ բան փոխելու, ապա ես դա անում եմ` նշանակություն չունի, թե ինչպես է դա իրականացվում` համալսարանական ամբիոնից, թե ակցիաների ժամանակ: Սա իմ առաքելությունն է: Ազգանունս էլ համապատասխանում է իմ այդ առաքելությանը:

– Բացի պրակտիկ բժիշկ լինելուց, նաև դասախոսում եք Երևանի պետական բժշկական համալսարանում. ինչպե՞ս եք կարողանում համատեղել այդ երկու դժվարին աշխատանքը:

Այս երկուսը չէ, որ միայն համատեղում եմ: Մոտ երկու տարի առաջ դիմեցի միջազգային ծրագրի` «Առաջնորդության նախաձեռնությունների զարգացում պալեատիվ խնամքի համար», որը լիդերների է պատրաստում ամբողջ աշխարհից պալեատիվ խնամքի ոլորտում: Ես շահեցի այդ մրցույթը և այժմ ստանում եմ օնլայն կրթություն, երեք անգամ հանդիպում ենք տարվա ընթացքում սեմինարների և փորձի փոխանակման, 2013թ-ին կստանամ փորձագետի դիպլոմ պալեատիվ օգնության մեջ: Այս ծրագրի շրջանակներում է հավաքվում ամբողջ աշխարհում պալեատիվ խնամքի էլիտան:

Բացի դրանից հանդես եմ եկել նաև անհատական նախաձեռնությամբ` Դիլիջանում, Սիսիանում և Գորիսում դասախոսություններ եմ կարդացել «Պալեատիվ խնամքը որպես առողջապահական խնդիր և մասնագիտություն» թեմայով: Ինչպես նաև նախաձեռնել եմ ներդնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պալեատիվ խնամքի մասին կուրս և հույս ունեմ, որ 2013-2014թթ կիրականցվեն արդեն այդ դասախոսությունները:  Ես կարծում եմ, որ կյանքն այդպիսին պետք է լինի, ինչքան լիարժեք, այդքան ավելի լավ:

– Ո՞րն եք համարում Ձեր կյանքում ամենամեծ նվաճումը:

Առաջին նվաճումը իմ կյանքում համարում եմ այն, որ լինելով անեսթեզիոլոգ` ռեալ մարդկանց կյանք եմ փրկել: Լինում էին դեպքեր, երբ մարդիկ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էին ստանում, թեթև մի սխալից անգամ կարող ես կորցնել մարդուն: Տարիներ առաջ մի դեպք եղավ, որ ես հասկացա, թե ինչի եմ ապրում: 17-18 տարեկան տղայի բերեցին հիվանդանոց` ծանր դանակահարությամբ: Նրան անեսթեզիա անցկացնելը շատ մեծ խնդիր էր: Բնականաբար ամեն ինչ արվեց, այդ տղան ապաքինվեց, գնաց: Տարիներ անցան: Տեղափոխվեցի Մուրացանի հիվանդանոց, այնտեղ աշխատում էի երեխաների հետ: Մի տղամարդ է մոտենում ինձ հիվանդանոցում. «Բարև ձեզ բժշկուհի, չե՞ք հիշում ինձ»:

Դե այդ ընթացքում այնքան երեխաների եմ անեսթեզիա անցկացրել, ինձ թվում է երեխայի հետ է կապված եղել դեպքը. «Կհիշեցնե՞ք, չեմ կարողանում տեղը բերել երեխային»:

Դա այն տղան էր, որ ապրեց, իսկ հետո նաև ընտանիք կազմեց: Սա է նվաճումը: Առողջ մարդիկ են նվաճում, նվաճում են նաև նրանք, որ այսօր արդեն  հանգիստ մահանում են:

Նվաճում է նաև կրթական հաստատությունում իրականացված փոփոխությունները: Իմ ուսանողների հետ տառերին կպած չենք, աշխատում եմ մասնագիտության նկատմամբ նրանց վերաբերմունքը փոխել, որ հասկանան, որ եկել են մարդկանց ծառայելու համար: Բժշկությունը մեծ բան է: Եվ ես չեմ հանդուրժում անտարբերությունը, վիրավորվում եմ, որովհետև ամբողջ կյանքս բժշկությանն եմ նվիրել, շատ արգելքներով եմ անցել, ռեսուրս եմ ներդրել: Եթե մարդկային որակն անգամ փոխվել է, ապա թույլ չեմ տալիս, որ դա տարածվի բժշկության վրա:

Երբ հաց եք ուտում, մի´ մոռացեք, որ կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հաց ուտել: Մարդ մնանք:

Launching Paliative Care Campaign

Նվարդ Մարգարյան