Աշխարհը փոխած տրանսսեքսուալները. քաղաքական գործչից մինչև ուսուցիչ

Տրանսսեքսուալները և նրանց ինքնությունը հիմնականում դուրս են մնում մեր տեսադաշտից: Արվեստի որոշ նմուշներում կարող ենք տեսնել, թե ինչպես են լուսանկարիչներն ու կինոարտադրողները ներկայացնում տրանսսեքսուալների կյանքը, նրանց կենսակերպը, աշխատանքը և այլն: Երբեմն, երբ ինչ-որ բան արձանագրվում է, իրողությունը դուրս է մնում համատեքստից ու դառնում է այլընտրանքային, տարբերվող ու լուսանցքից դուրս մի բան, ու, այդպիսով, այն համարվում է «ընդունված կարգերից» դուրս: Այլ խոսքերով` կարևոր և հիմնական ասպեկտներն են դուրս մնում, այն է` հասարակությանը ցույց տալ, որ բոլորս հավասար ենք և, օրինակ, մենք բոլորս ունենք աշխատանքի հավասար հնարավորություններ:

Այդ պատճառով կարևոր է տեսնել, թե ինչ ազդեցություն են ունեցել տրանսսեքսուլները, որպեսզի հասարակությունում հաղթահարվի նրանց տարբերակումը, այլ ոչ թե վերջիններիս կյանքը դիտարկել որպես ապրելու այլընտրանքային ձև:

Աշխարհում մենք կարող ենք հանդիպել տրանսսեքսուալ ուսուցիչների, արվեստագետների, քաղաքական գործիչների և մարզիկների, որոնք նշանակալի ազդեցություն են թողել հասարակության վրա:

Christine_Jorgensen (Wikipedia)Այս դեպքերն ի ցույց դնելով` դրանք պետք է նպաստեն ավելի հավասար հասարակություն ստեղծելուն, որտեղ հիմնական արժեքները պետք է լինեն հանդուրժաղականությունն, ազատությունը և արդարությունը:

Սովորաբար մարդիկ կարծում են, որ տրանսսեքսուալները ի հայտ են եկել վերջին տարիներին, բայց մենք կարող ենք օրինակներով ցույց տալ, որ նրանք գոյություն ունեին դեռ 20-րդ դարի կեսերին: ԱՄՆ-ում հանրությանը հայտնի առաջին տրանսսեքսուալը ԱՄՆ բանակի շարքային նախկին զինվոր Քրիստեն Յորգենսենն է, որը սեռափոխման վիրահատություն էր արել 1952թ. Դանիայում:

Laverne_Cox (Wikipedia)Արվեստի դաշտում հնարավոր է առանձնացնել նշանավոր տրանսսեքսուալների: Օրինակ, Լավերն Քոքսը օգտագործեց իր հանրաճանաչությունը բազմիցս քննադատության ենթարկված Նեթֆլիքս սերիալում և «Նարնջագույնը` նոր սև» ֆիլմում` այդպիսով դառնալով տրանսսեքսուալների իրավունքների շարժման առաջնորդ:

KAMIKAWA_Aya (Wikipedia)Քաղաքականության մեջ հաջողության հասածներից Այա Կավիկավան է, որը Տոկիոյում քաղաքապետարանի ընտրություններում հաղթած առաջին հրապարակայնորեն հայտնի տրանսգենդերն է: Նա քաղաքապետարանի պաշտոնյա է ընտրվել 2003թ. ապրիլին: Այն ժամանակ, 35-ամյա գրող Կամիկավան նախընտրական թերթիկի վրա սեռը նշելու տարածքը դատարկ էր թողել:

Տրանսսեքսուլներ կան նաև սպորտում: Նրանցից թենիսիստ Ռընե Ռիչարդսը 1977թ. տրանսսեքսուլների իրավունքների առնչությամբ շրջադարձային դատական գործ հաղթեց, երբ Նյու Յորքի գերագույն դատարանը վճռեց, որ նա կարող է մրցաշարերին մասնակցել որպես կին:

Սպորտի պատմության մեջ շրջադարձ կատարած տրանսսեքսուալներից է նաև Քայ Ալամսը, որը NCAA-ում (Ազգային Ակադեմիական Ատլետիկ Ասոցիացիա) բասկետբոլ խաղացած առաջին հրապարակայնորեն հայտնի տրանսսեքսուալն է: [1] Այժմ Ալամսը զբաղվում է ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ:

ԳԼԱԱԴ-ին (գեյերի և լեսբիների դաշինք` ընդդեմ զրպարտության) տված հարցազրույցում Ալամսը պատմել է` ինչպես է ուրիշների համար բացահայտել իր տրանսգենդեր լինելը, երբ դեռ բասկետբոլ էր խաղում: Դժվարությունը հիմնականում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինելն էր. «Ես նույնիսկ չէի կարողանում քայլել փողոցում, որովհետև ինձ թվում էր, որ մեկը անպայման կճանաչի ինձ… Ես միայն ուզում էի կենտրոնանալ բասկետբոլի վրա»,- պատմել է նա: Բասկետբոլը թողնելուց հետո Ալամսը սկսեց շրջել Ամերիկայի դպրոցներով` իր` տրանսգենդեր բասկետբոլիստի պատմությունը կիսելու համար:

Կարևոր է նշել, որ միայն հանրաճանաչ մարդկանց շրջանում չէ, որ կան տրանսսեքսուալներ: Նրանց հնարավոր է հանդիպել ամեն տեղ, ցանկացած ոլորտում: Օրինակ, Մելիսա Դ´Օրոն Արգենտինայում առաջին տրանսգենդեր ուսուցիչն է: Շախմատի ուսուցչին սեռափոխվելու գործում օգնել են նրա երկու դստրերը, և, թեպետ, աշակերտների որոշ ծնողներ չգիտեին, թե ինչպես բացատրեն իրենց երեխաներին այդ երևույթը, սակայն բոլորը համաձայնեցին, որ նա հիանալի ուսուցիչ է:

Այսպիսի մարդկանց օրինակներով է, որ կարելի է ցույց տալ, որ հասարակությունը կարող է շահել այնպիսի միջավայրում, որտեղ մարդիկ կարող են աշխատելու հնարավորություն ունենալ ակախ իրենց սեռային ինքնությունից:

Պատրիսիո Տեր-Գրիգորյան

[1] Steinmetz, Katy. Meet The First Openly Transgender NCAA Division I Athlete. Time magazine.  Oct. 28, 2014  http://time.com/3537849/meet-the-first-openly-transgender-ncaa-athlete/