Երեք բառ Հայաստանի մասին

onearmenia2011 թվականին Պատրիկ Սարգսյանը որոշեց լուծում գտնել Հայաստանում բարեգործական նվիրատվություննեի շուրջ աճող ցինիզմի համար: Հայաստանի` կոռուպցիայի դեմ պայքարի և կոտրված խոստումների, անավարտ նախագծերի` շահույթ չհետապնդող ոլորտում աճող  թվի մասին ոչ տեղին  ճշմարտության  շնորհիվ ,մոտալուտ էր տեղաշարժը դեպի թափանցիկություն: ONE Armenia-ն ստեղծվեց ի պատասխան այս անհրաժեշտության, և մինչ թիմը աճում էր, կենտրոնանալով ակտիվ, տեխըմբռնող երիտասարդության վրա, այս ամենը թվում էր շատ  բնական:

Նարեկ Խաչատրյանը ONE Armenia կազմակերպության թիմի անդամ է, ով տարբեր հարցերի և խնդիրների լուծման համար դրամահավաքներ է կազմակերպել Հայաստանում: Իր նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ շատ նախագծեր են իրականացվել: Մենք որոշեցինք Նարեկի հետ ընկերական զրույց ունենալ` բացահայտելու իր անցյալը, ապագայի պլանները և նախագծերը Հայաստանում:

– Ե՞րբ ձեզ մոտ առաջացավ Հայաստանի համար դրամահավաք կազմակերպելու միտքը:

Դա իրոք ինքնաբուխ էր և անսպասելի. ուղղակի մեկ օր իմ գլխում գաղափար ծնվեց , որ իրոք շատ հոյակապ կլիներ, եթե աշխարհի բոլոր հայերը կապ հաստատեն միմյանց հետ կիբեր-տարածությունում, որտեղ չկան սահմաններ: Եվ այդ ժամանակ ես գիտեի հայկական մի կայքի մասին որտեղ էլ գրանցվեցի: Դրանից հետո ես այցելեցի Իսպանիա, որտեղ հանդիպեցի Պատրիկ Սարգսյանին, ով ուներ հստակ տեսլական այն ամենի վերաբերյալ, ինչ կուզենար անել Հայաստանում որպես բարեգործություն: Այդ ամենի մեջ այքան նորարար գաղափարներ և ավյուն կար, որ ես որոշեցի դրա մի մասը դառնալ: Նրանք փնտրում էին Հայաստանում աշխատելու համար ինչ-որ մեկի, ով լավ է հասկանում բիզնեսից, տեխնոլոգիաներից, հաղորդակցությունից և անգլերենից,այնպես որ ես որոշեցի դիմել:

– Կարո՞ղ ես ավելի շատ պատմել ONE Armenia-ի մասին: Ինչպիսի՞ն են քո տպավորությունները : Ի՞նչ պլաններ ունեք: Ի՞նչ պես եք տեսնում կազմակերպության ապագան:

ONE Armenia կազմակերպության աշխատակազմում են ամենախելացի, նվիրված և համակրելի մարդկիկ , ում ես երբևէ ճանաչել եմ: Նրանք փորձում են օգտագործել երկրում հասանելի ռեսուրսները և օգնել տնտեսական և տեխնոլոգիական կատարելագործմանը: Մեր մեծ նպատակն էր բացել գործարաններ և այնպես անել, որ տնտեսությունը աճի, բայց մենք ունեինք բազմաթիվ խնդիրներ, և դրանց ամենավերևում ֆինանսական աջակցության պակասն էր: Մյուս կողմից մենք պետք է համոզվեինք ,որ կա տեխնոլոգիաների արդյունավետ և նպատակային օգտագործման մշակույթ և իրազեկվածություն: Մարդիկ իրականում չեն գիտակցում, թե ինչ կարող են անել համակարգիչների կամ համացանցի օգնությամբ: Սա նույնիսկ ավելի կարևոր է, մեր օրերում նույնսիկ տատիկս գիտի, թե ինչպես է պետք օգտվել Սկայպից, կամ դուք կարող եք տեսնել , թե ինչպես է Թվիթերը փոփոխում մեր և հաղորդակցության աշխարհը: Ինչու՞ մեր շուրջը դեռ պետք է լինեն մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ է համակարգիչը կամ համացանցը: Հայաստանն ունի փոքր բնակչություն (մոտ երեք միլլիոն), այնպես որ տեսականորեն պետք է ավելի հեշտ լինի կրթել և աջակցել բոլոր քաղաքներին ու գյուղերին: Մյուս հարցը այն է, թե ինչպես խրախուսել մարդկանց միասին հավաքվել, լինել ստեղծագործ և զգույշ ` լուծելով իրենց խնդիրներն ինքնուրույն, այդ իսկ պատճառով եղել են նախագծեր, որոնք մենք իրագործել ենք այլ կազմակերպությունների հետ, ինչպես օրինակ ՀԲԸՄ-ն:

Մեր տպավորությունը Հայաստանի մասին այն է, որ մարդիկ շատ բարեգործ են, սակայն կոռուպցիայի պատճառով, նվիրաբերված գումարի մեծ մասը ծախսվում է անձնական նպատակով: Ինչպես տեսնում եք, Հայաստանը կարիք ունի թափանցիկ դառնալ իր բարեգործական ծրագրերի ոլորտում, ինչն էլ մենք փորձում ենք անել: Վերջերս մենք մի նախագիծ ունեինք, որը կոչվում էր «Թափանցիկ մանկապարտեզ», որի ընթացքում մենք հավաքեցինք քսան հազար դոլլար` կառուցելու մանկապարտեզ Մոշաթաղում: Այնուհետև մենք հաշվարկեցինք նածագխի վրա ծախսված ամբողջ գումարը և տվյալները հրապարակեցինք մեր կայքում: Ապագայում մենք ցանկանում ենք, ոպեսզի բոլոր այս նվիրատվությունները լինեն ավելի մեծ մասշտաբով, բայց մեր հիմնական նպատակն է լինելու, ինպես նշեցի, թափանցիկությունը,տեղական ռեսուրսների կառավարումը և ավելի երիտասարդ սերնդի համար աշխատատեղերի և հնարավորությունների ստեղծումը:

one arm desk– Ի՞նչն եք սիրում Հայաստանում: Ի՞նչը չեք սիրում: Եվ ի՞նչն է ձեզ զարմացնում:

Առաջին բանը , որ ես կցանկանայի նշել Հաաստանի մասին , այն է, որ Հայաստանը իսկապես գեղեցիկ և կանաչ երկիր է. իմ ամենսիրելի նախասիրություններից է արշավագնացությունը և ես հիացած եմ Հայաստանի բարձր լեռներով և յուրահատուկ արշավային վայրերով, գուցե հայրենասիրական հնչի, սակայն ես զգում եմ, որ սա է իմ նախնիների հողը և ես պատկանում եմ այս երկրին: Ինձ զարմացնում է այն, թե ինչքան բարի, մեծահոգի և հյուրընկալ են մարդիկ միմյանց և հատկապես անծանոթների նկատմամբ , բայց երբեմն նրանք նաև չափազանց կոպիտ են:

Այն ինչ Հայաստանում չեմ սիրում, դա մարդկանց վերաբերմունք է և մտածելակերպը, որը դեռ շարունակում է այստեղ արմատացած մնալ: Մարդիկ ունեն համոզմունքներ ,առանց կասկածի տակ առնելու դրանց իսկությունը: Հայաստանը փոքր երկիր է փոքր բնակչությամբ. չկա մեծ ընտրություն, և հետեևաբար չկա մտքերի և գաղափարների բախում: Ոչ ոք մարտահրավեր չի նետում հին և ժամանակն ապրած համոզմունքներին և տաբուներին, որոնք դեռ գոյություն ունեն: Այդ իսկ պատճառով առաջընթաց չկա: Մենք հետազոտություններ ենք իրականացրել ընտանեկան բռնության , տղամարդկանց դոմինանտության և Հայաստանում հասարակության և ընտանիքի մեջ տղամարդկանց և կանանց դերերի կառուցվածքի մասին, և արդյունքներն աղետալի են: Վերը նշված բոլոր ցուցանիշները մնացել են անցյալում:Կանանց այնպես չեն վերաբերում, ինպես տղամարդկանց: Գոյություն ունի կանանց երկու խումբ՝ նրանք կամ տնային տնտեսուհիներ են (կամ ապագա տնային տնտեսուհի),կամ համարվում են փողոցային: Այսպիսով, բառացիորեն աջիկները չեն կարող դուրս գալ իրենց ընկերների հետ: Եթե նրանք դուրս են գալիս, ապա մարդիկ սկսում են խոսել, թե նրանք հարգանքի և ինքնասիրության պակաս ունեն: Իմ հասկացողությամբ դա այն է, որ դու չես կարող հաղորդակցվել բնակչության մյուս կեսի հետ: Կամ ԼԳԲՏ անձանց խնդիրներն ու իրավունքները: Ինչու՞ է առաջնըթացը որքան հնարավոր է դանդաղ: Ես եկա այն համոզմունքին, որ Հայաստանը ունի սեքսուալ հեղափոխության կարիք, և մարդիկ պետք է փորձեն ազատվել իրենց հին և ժամանակը ապրած գաղափարներից:

– Եվ վերջում ,նկարագրիր Հայաստանը 3 բառով:

Կյանքով լի, պահպանողական, էմոցիոնալ:

Էջմին Շահբազյան