Սքաութ Թուֆանկջյան

«Ես հետաքրքված եմ մարդկանցով, նրանց կյանքով և պատմություններով»

Սքաութ Թուֆանկջյանը հայազգի ֆոտոլրագրող է Բրուքլինից` Նյու Յորք: Աշխարհն իմացավ Սքաութի մասին, երբ նա նկարեց Միշել Օբամային և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային գրկախառնվելիս, և երբ նախագահական ընտրությունների գիշերը Օբամայի ընտրարշավի աշխատակազմը տեղադրեց այդ նկարը Օբամայի պաշտոնական Ֆեյսբուք-ի և Թվիթեր-ի կայք էջերում: Այս նկարը դարձավ Ֆեյսբուք-ում ամենաշատ «հավանված» ու Թվիթեր-ի պատմության մեջ ամենաշատ «ռեթվիթ» եղած նկարը:

barackmichelle

www.scouttufankjian.com

Մենք փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք դա Սքաութի ամենամեծ ձեռքբերումն էր:

Խոսելով ձեռքբերումների մասին, դժվար է Օբամաների նկարը համարել իմ ամենամեծ ձեռքբերումը, քանի որ այն ինձ հետ շատ քիչ կապ ունի: Ես նկարել եմ այդ նկարը, բայց դա օգոստոսին էր, և արձագանքը, պատճառը, որ նկարը ձեռք բերեց այդքան ճանաչելիություն, ինձ հետ այդքան էլ կապ չունի. դա ավելի շատ կապված էր նրա հետ, թե ինչպես են մարդիկ վերաբերում Օբամաներին և ինչպես էին մարդիկ տրամադրված նրանց նկատմամբ ընտրությունների գիշերը: Ինձ համար մեծ պատիվ էր այն, որ ինձ առաջարկեցին դառնալ ընտրարշավի լուսանկարիչը, ինչը և կարող եմ համարել ձեռքբերում: Բայց այնպես չէ, որ եթե դու բարձրունքում ես, ապա հաջողակ ես: Ինձ համար դա փոքրիկ ձեռքբերումների շարքի պես մի բան է, օրինակ՝ Մերձավոր Արևելքում աշխատելը ևս փոքրիկ ձեռքբերում էր:

Բարաք Օբամայի առաջին ընտրարշավը, Հաիթիի երկրաշարժն ու եգիպտական հեղափոխությունը լուսաբանելը, հայկական սփյուռքի պատմության վրա աշխատելը փոքր ձեռքբերումների շարք են ինձ համար:

– Ի՞նչ է նշանակում լինել հայ: Արդյո՞ք հայկական ինքնությունն ունի իր ազդեցությունն այն թեմաների վրա, որոնք դու ընտրում ես քո նախագծերի համար:

Չեմ կարող հստակ ասել, թե ընդհանուր առմամբ ինչ է նշանակում լինել հայ, քանզի երբևէ չեմ եղել այլ բան, քան հայ: Այնուամենայնիվ, մտածում եմ, որ այն ունի իր ազդեցությունը: Իհարկե այն փաստը, որ իմ նախնիները Մերձավոր Արևելքի (Սիրիայի ևԱնատոլիայի) հայեր են, ինձ տվել է մշակութային իրազեկվածություն Մերձավոր Արևելքի մասին, ինչն ինձ թույլ է տալիս տարածաշրջանի նկատմամբ ունենալ ավելի «քիչ օտար» մոտեցում, քանի որ այնտեղ ընտանիքներն ինձ հիշեցնում են իմ ընտանիքը: Ավելին, քանի որ մենք` հայերս, ընդհանուր առմամբ կարևոր դեր չենք խաղում այն հակամարտություններում ու իրավիճակներում, որոնք ես լուսաբանում եմ, ես ստիպված չեմ լինում նախապատվություն տալ մեկ կամ մյուս կողմին, ինչը նույնպես շատ օգտակար է:

armenianweekly.com-ի հետ հարցազրույցի ժամանակ թվարկելով իր սիրելի հայերին Սքաութը նշել է. «իմ հայրը և ՓԻՆՔ Արմենիայի համարձակ մարդիկ», ինչը մեծ անակնկալ ու ահռելի ոգեշնչում էր ՓԻՆՔ-ի աշխատակիցների և աջակիցների համար: Վերջին 11 տարիների ընթացքում չէի եղել Հայաստանում, բայց  մշտապես հետևել եմ, թե ինչ է կատարվում այստեղ և իսկապես կարևորում եմ ձեր կատարած աշխատանքը`լինի դա սեռական փոքրամասնությունների պայքարը` հանուն հավասարության, թե ՄԻԱՎ-ին առնչվող գործունեություն: Այս ամենը հատկապես կարևոր է այն առումով, որ երիտասարդներն իմանան, որ կան մարդիկ, ում կարելի է հետևել, որ կա ապագա, և որ պետք չէ թաքնվել: Սա անհրաժեշտ է  երիտասարդների և ցանկացած հասարակության համար, որը հաջողությունների կհասնի:

armenianweekly.com-ի հետ հարցազրույցի ժամանակ թվարկելով իր սիրելի հայերին Սքաութը նշել է. «իմ հայրը և ՓԻՆՔ Արմենիայի համարձակ մարդիկ», ինչը մեծ անակնկալ ու ահռելի ոգեշնչում էր ՓԻՆՔ-ի աշխատակիցների և աջակիցների համար:
Վերջին 11 տարիների ընթացքում չէի եղել Հայաստանում, բայց մշտապես հետևել եմ, թե ինչ է կատարվում այստեղ և իսկապես կարևորում եմ ձեր կատարած աշխատանքը`լինի դա սեռական փոքրամասնությունների պայքարը` հանուն հավասարության, թե ՄԻԱՎ-ին առնչվող գործունեություն: Այս ամենը հատկապես կարևոր է այն առումով, որ երիտասարդներն իմանան, որ կան մարդիկ, ում կարելի է հետևել, որ կա ապագա, և որ պետք չէ թաքնվել: Սա անհրաժեշտ է երիտասարդների և ցանկացած հասարակության համար, որը հաջողությունների կհասնի:

– Ի՞նչը դրդեց քեզ գնալ Մերձավոր Արևելք, Եգիպտոս և Արևմտյան Հայաստան:

Առաջին անգամ Մերձավոր Արևելք գնացել եմ 2002թ.-ին՝ լուսաբանելու երկրորդ պաղեստինյան ապստամբությունը (Ինթիֆադա), որը սկսվել էր դեռ 2001թ.-ի վերջերին: Ես անմիջապես շատ հոգեհարազատ զգացի այդ տարածաշրջանում և սիրեցի այնտեղ աշխատելը: Այդ ժամանակվանից ի վեր Մերձավոր Արևելքի իմ այցերը եղել են աշխտանքային: Այդպիսով մոտ չորս տարի ես աշխատեցի Գազայում, ինչպես նաև Լիբանանում և Սիրիայում: Այնուհետև լուսաբանեցի Եգիպտական հեղափոխությունը և դրա հետևանքների մասին: Մեկ այլ նախագծի՝ իմ` Հայկական Սփյուռքի մասին գրքի համար, եղել եմ նաև Անատոլիայում: Բացի Մերձավոր Արևելքից, աշխատել եմ նաև Միացյալ Նահանգներում, Հյուսիսային Իռլանդիայում և Հաիթիում:

– Ի՞նչն է ամենակարևորը լուսանկարչի համար:

Իմ կարծիքով լուսանկարչի համար ամենակարևորը մարդկանցով հետաքրքրվելը և նրանց նկատմամբ բաց լինելն է: Ռոբերտ Կապան մի անգամ ասել է, որ ֆոտոլրագրության մեջ ամենակարևորը մարդկանց սիրելն ու նրանց հասկացնելն է, որ դու իրենց սիրում ես: Դա իմ ամենասիրելի խորհուրդն է:

Կոլյա Հովհաննիսյան