Ատելությունը իրական և վիրտուալ աշխարհում

nohatearmՈչ ատելության կոչերին շարժում

Ատելության կոչ տերմինը, որը սահմանել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, ընդգրկում է արտահայտման բոլոր տեսակները, որոնք տարածում, դրդում, հրահրում, նպաստում կամ արդարացնում են ռասսայական խտրականությունը, այլատյացությունը, անտիսեմիտիզմը, կամ ատելության այլ տեսակները, որոնք հիմնված են անհանդուրժողականության վրա, ներառյալ անհանդուրժողականություն, որն արտահայտվում է ագրեսիվ ազգայնականությամբ և էթնոցենտրիզմով, փոքրամասնությունների հանդեպ խտրականությամբ և թշնամանքով: Խտրականության և նախապաշարմունքների այլ տեսակներ, ինչիպիսիք են հակագնչուականությունը, քրիստոնեավախությունը, իսլամավախությունը, կնատյացությունը, սեքսիզմը և սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականությունները ներառվում են ատելության կոչերի շրջանակներում:

Ատելության կոչերը հատկապես մեծ խնդիր է համացանցում, քանի որ մարդիկ կարող են անանուն տարածել ատելության կոչեր, և այդ հնարավորութունը տրված է բոլոր ինտերնետային օգտատերերին (ներառյալ երեխաներին), քանի որ կարգավորումների հետ կապված լուրջ դժվարություններ կան: Վերջին տարիներին ատելության կոչերը համացանցում դարձել են մարդու իրավունքների ոտնահարման հիմնական ձևը, որոնք կրում են թե´ վիրտուալ և թե´ իրական ծանր հետևանքներ:

«Ոչ ատելության կոչերին շարժումը», որը մեկնարկել է 2012թ.-ին և կիրականացվի մինչև 2015թ, իրենից ներկայացնում է մի արշավ, որը պայքարում է համացանցում ատելություն պարունակող բոլոր տեսակի արտահայտությունների դեմ, ներառյալ այն արտահայտությունների, որոնք ամենաշատն են ազդում երիտասարդների վրա: Արշավը բաց է 13 և բարձր տարիքի անձանց համար, ովքեր կարող են միանալ դրան առցանց կերպով: Այն երիտասարդները, ովքեր ատելության կոչերի թիրախ են՝ փախստականները և ապաստան հայցողները, մուսուլմանները, ԼԳԲՏ անձիք և գնչուները, այս արշավի մեջ իրենց յուրօրինակ դերակատարումն ունեն: Այս շարժումը նպատակ ունի պայքարել ռասիզմի և խտրականության դեմ՝ բարձրացնելով երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների կոմպետենտությունը՝ ճանաչելու մարդու իրավունքների ոտնահարումները և պայքարելու դրանց դեմ: Չնայած շարժումը կրում է օնլայն բնույթ, բայցևայնպես այն նախատեսում է նաև այնպիսի կարևոր գործողությունների իրականացում, ինչպիսիք են դասընթացները, սեմինարները, կոնֆերանսները, երիտասարդական միջոցառումները, փառատոնները և ֆլեշմոբերը:

Այս արշավի նպատակներն են.

Բարձրացնել իրազեկվածության մակարդակը առցանց ատելության կոչերի մասին, դրանց բացասական ազդեցությունը երիտասարդ անհատների և ժողովրդավարության գործընթացի վրա, նպաստել լրավամիջոցների և համացանցային գրագիտությանը`

  • աջակցել երիտասարդներին պայքարել հանուն մարդու իրավունքների թե՛ օնլայն, թե՛ օֆլայն,
  • համախմբել, վերապատրաստել երիտասարդ ակտիվիստների, ովքեր առցանց կպայքարեն հանուն մարդու իրավունքների,
  • քարտեզագրել առցանց ատելության կոչերը և զարգացնել մեխանիզմներ՝ արդյունավետ պատասխանների համար,
  • աջակցել և համերաշխություն ցուցաբերել այն մարդկանց և խմբերին, ովքեր նպատակաուղղված թիրախավորվում են առցանց ատելության կոչերով:

Հայաստանը պաշտոնապես միացել է շարժմանը 2013 թ. մարտ ամսին, մինչդեռ Ազգային քարոզարշավի կոմիտեն ստեղծվել էր 2013 թ. մայիս-հունիս ամիսներին: Հուլիսի 22-ին Հյուսիսային պողոտայում Կոմիտեն կազմակերպեց ֆլեշ-մոբ` ի հիշատակ ատելության վրա հիմնված հանցագործությունների զոհերին, ի ցույց համերաշխության և ատելության կոչերի մասին իրազեկության բարձրացմանը: ՓԻՆՔ Արեմենիան ակտիվորեն աշխատում է այն հարցերի շուրջ, որոնք կապված են ատելության կոչերի հետ և այն հանցագործությունների, որոնք հիմված են ատելության վրա` բարձրացնելով մեր երկրում ատելության հանցագործությունների մասին իրազեկվածությունը: ՓԻՆՔ Արեմենիայի կողմից կազմակերպվում և իրականացվում են հատուկ դասընթացներ, որոնք նպատակաուղղված են ատելության կոչերի մասին իրազեկվածության բարձրացմանն ու տալու մեր երիտասարդներին հասարակության մեջ առկա խնդիրների մասին գիտելիքներ:

Յուրաքանչյուր ոք կարող է միանալ շարժմանն առցանց ` գրանցվելով շարժման պաշտոնական կայքում` www.nohatespeechmovement.org:

Քերի Թիրել