Մենք ու մեր մարմինը

NorsigianՋուդի Նորսիգյանը «Մենք ու մեր մարմինը» կանանց առողջության և սեռականության մասին հեղափոխական ամենաշատ վաճառվող գրքի գործադիր տնօրենն է: Նա կանանց առողջության ոլորտում մի շարք այնպիսի հիմնահարցերի շուրջ միջազգայնորեն հռչակավոր խոսնակ և գրող է, ինչպիսին են` հղիության արհեստական ընդհատումը, հակաբեղմնավորումը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, գենետիկան և վերարտադրողական տեխնոլոգիաները: ԱՄՆ-ում նա մասնակցել է բազմաթիվ ազգային հառուստատեսության և ռադիո հաղորդումների: Մենք հանդիպել ենք Ջուդիին նրա` Հայաստան ամենավերջին այցելության ժամանակ և ավելի շատ տեղեկացել նրա և նրա նորարական աշխատանքի մասին:

– Ինչպե՞ս եք Դուք ներգրավվել «Մենք ու մեր մարմինը» աշխատության մեջ:

Ընդհանուր ընկերների միջոցով: Ես հանդիպեցի որոշ կանանց, ովքեր ներգրավված էին գրքի առաջին լրագրային հրատարակության մեջ, և ցանկություն հայտնեցի ներդրում ունենալ հաջորդ հրատարակությունում` ավելացնելով կերակրման մասին գլուխը: Ես շատ արագ սկսեցի հետաքրքրվել մնացած բոլոր հարցերով, որոնց և ուղղված է «Մենք ու մեր մարմինը» գիրքը, և արդյունքում այն հայտնվեց իմ հիմնական ուշադրության կենտրոնում հաջորդ չորս տասնամյակների ընթացքում: Հարցերը, որոնք մենք բարձրաձայնում ենք, հետագայում (և ներկայումս) շատ կարևոր են կանաց, աղջիկների և ընտանիքների համար:

– Դուք ներգրավվա՞ծ էիք ԱՄՆ-ի ֆեմինիստական շարժման մեջ:

Ո´չ, քանի դեռ չներգրավվեցի «Մենք ու մեր մարմինը» աշխատության մեջ: Իրականում ես այնքան էլ չէի գիտակցում առողջապահական համակարգում կանանց նկատմամբ խտրականության, սեքսիզմի ու հովանավորչության բավականին մեծ խնդիրը: Ես հիշում եմ, թե ինչպես էի վիրավորվել, երբ ինչ-որ մեկն ինձ խորհուրդ էր տվել չվերցնել մաթեմատիկայի և գիտության մրցանակը իմ ավարտական տարում, քանի որ արական սեռի այլ ուսանող, ով նաև իմ ընկերն էր, չէր կարողանա ընդունվել Էմ-Այ-Թի, եթե չստանար այդ մրցանակը: Սակայն այդ դիտողությունն ես չընդունեցի որպես սեքսիստական, չնայած հայրս ասում էր, որ ուշադրություն չդարձնեմ դիտողությանը: Հետագայում ես գիտակցեցի, որ դա ոչ թե պարզապես հերթական դիտողություն էր, այլ սեքսիստական հասարակության հասկանալի արդյունք:

OBOS-Armenian-Cover– Որո՞նք էին այն մարտահրավերները և խոչընդոտները, որոնց Դուք բախվել եք` լինելով ներգրավված կանանց առողջության և սեռականության ոլորտում:

Մենք ապրում ենք երկրում, որտեղ կան երկակի ստանդարտներ, և չնայած սեռական բռնության անդրադարձումները մեզ կարող են գրոհել տարբեր անկյուններից, դեռևս տեղին չի համարվում ուսուցանել մարդու սեռականության մասին դպրոցներում և/կամ եկեղեցիներում: Դրանք հենց այն տեղերն են, ի հավելում տանը, որտեղ մենք կարիք ունենք առողջ սեռականության և մարդկանց հարաբերությունների մասին խելամիտ զրույցներ ունենալո` հատկապես ինտերնետի դարաշրջանում: Ինչպես նաև, այստեղ հաճախ առկա են նյութական շահեր (ինչպիսին են դեղագործական արդյունաբերությունը), որ թմրանյութերի և բժշկական ընթացակարգերի մասին տեղեկատվություն, որպես կանոն, չի հաղորդում: Եվ շարունակվում են օգտագործվել որոշակի պրակտիկաներ (օրինակ մայրական խնամքի ոլորտում), որոնք հիմնված չեն գոյություն ունեցող լավագույնս հասանելի փորձառությունների վրա: Այդ իսկ պատճառով երբեմն դժվար է լինում կիսվել վերարտադրողական առողջության մասին հետազոտությունների արդյունքներով, քանի որ առկա է դիմադրություն` այդ տեղեկատվությունն ավելի հանրային դարձնելու նկատմամբ: Եվ երբեմն բավարար ժամանակ չի լինում քննարկվող հարցի շուրջ ավելի հավասարակշիռ տեսանկյուն ներկայացնելու համար, երբ լավ ֆինանսավորվող կորպորատիվ շահերն տիրապետում են այսքան շատ ռեսուրսների` ապատեղեկատվություն տարածելու համար:

– Դուք ծնվել և մեծացել եք Բոսթոնում` մեծաքանակ հայկական համայնքում: Որքա՞ն ակտիվ եք Դուք Ձեր համայքում:

Ներկայումս ես Հայ կանանց միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամ եմ: Ես աջակցում եմ տեղական հայ թատերագրուհու գործունեությանը` պատրաստելու «Արարատի կանայք» ֆիլմը` նվիրված Հայկական ցեղասպանության 100-ամյա հիշատակին: Ես նաև մասնակցություն ունեմ հրեա-հայկական բանակցության խմբում` փորձելով վիճարկել Հայկական ցեղասպանության հերքման դեպքերը (հատկապես հրեական համայնքում):

– Կարո՞ք եք պատմել մի փոքր այն աշխատանքի մասին, որ արել եք Հայաստանում:

Իմ` Հայաստան ամենավերջին այցելության ընթացքում ես մասնակցեցի Գենդերային հավասարության խրախուսման և գենդերային կարծրատիպերի քանդմանն ուղղված քննարկամանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, որը նախաձեռնվել էր Կանանց աջակցման կենտրոնի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի և Հայկ կանանց միջազգային ասոցիացիայի կողմից:

Ես ներկայացրեցի նրանց «Մենք ու մեր մարմինը» գրքի համառոտ պատմությունը և այն, թե որքան է սեռական և վերարտադրողական առողջության մասին ավելի շատ գիտելիքն օգուտ տալիս կանանց և ընտանիքների առողջությանը: Այս գիրքը թարգմանվել է ողջ աշխարհում ավելի քան 30 լեզուներով և ձևաչափերով` այդ թվում նաև հայերենով:

Նորա Կայսերիան