Եգիպտոսը միշտ էլ եղել է գրավիչ ու ձգողական: Հնագույն քաղաքակրթություններից մեկը, որ հազարամյակներ գոյատևեց և փլուզվեց իր իսկ պահպանողական նախապաշարմունքների և ավանդույթների պատճառով, ցայսօր էլ շարունակում է մոգական հմայքով ու իր միստիկ մշակույթով գերել ու զմայլել շատերին:
Հետաքրքիր են հոդվածները “New York Times” և “The Sunday Times” թերթերից: Ստորև կծանոթանանք հոդվածների ընդհանրացված բովանդակությանը:
1964 թվականին էր, Կահիրեի մոտակայքում, հայտնի Աստիճանավոր (Ջոսերի) Բուրգի մոտ (Step Pyramid), Սաքարա նեկրոպոլիսում (Նեկրոպոլիս – մեռյալների քաղաք` խմբագրի կողմից): Նորահայտ բուրգը չապշեցրեց արքայական մումիաներով կամ փայլատակող գանձերով: Սակայն հետազոտողները կանգ առան, երբ իրենց լամպի կերոսինի լույսը շողաց ամենասուրբ սենյակի պատի վրայի արվեստի գործի վրա:
Չնայած ազնվական չէին, նրանք մեծ պատվի էին արժանացել դղյակում որպես թագավորի մատնահարդարներ մոտավորապես մ.թ.ա. 2380 – 2320 թվականների ընթացքում` Հին Թագավորության հինգերորդ դինաստիայի ժամանակներում: Թագավորին խնամելը ազնվաբարո զբաղմունք էր:
Հնագետներն ապշած էին: Հին Եգիպտոսում խիստ ծայրահեղ են դեպքերը, երբ էլիտար դամբարանում ամփոփվում էր երկու տղամարդ, այն էլ` հավասար հասարակական կարգավիճակներով: Մահճային այդ տաճարները սովորաբար արարվել են որպես «խաղաղության» վայր նշանավոր մի այրի, իր կնոջ և երեխաների համար:
Երկար տարիներ նրանց դամբարանի արվեստաշատ պատերը վերլուծության առարկա են եղել` ոգեշնչելով բազմաթիվ մտորումներ:
Չնայած կողոպտիչները դամբարանը մաքրել են մասունքներից, պատի պատկերները բացահայտեցին չափազանց կարևոր ակնարկներ այդտեղ գտնվող «տանտերերի» մասին:
Եգիպտաբանների մեծ մասն ընդունում է այն տեսությունը, որ դամբարանի «տանտերերի» սովորական զույգ եղբայրներ են: Այս վարկածը մեծամասամբ առաջադրել է Ջոն Բեյնսը` հնագետ Անգլիայի Օքսֆորդի համալսարանից:
Գրիգ Րիդըրն է այն անկախ գիտնականը Սան Ֆրանցիսկոյից, ով առաջադրել է զույգի նույնասեռական լինելու վարկածը:
Քանի որ դամբարանային արվեստում տարասեռական զույգերի գրկախառնությունները պարունակում են էրոտիկ և սեռական հարաբերություններ և գուցե անդրաշխարհում դրանց շարունակություն, պարոն Րիդըրն ու իր կողմնակիցները պնդում են, որ երկու տղամարդ պատկերող նմանատիպ նկարները նույն իմաստն ունեն` նրանք հավանաբար նույնասեռական զուգընկերներ են:
Ուշադրություն հրավիրելով ամենաինտիմ պատկերներից մեկի վրա` Րիդըրն ասում է. «Նրանք այնքան մոտ են կանգնած միմյանց, որ ոչ միայն դեմ առ դեմ են, քիթ առ քիթ, այլ իրենց գոտիների հանգույցները դիպում են միմյանց` միացնելով իրենց իրանները: Եթե այս պատկերում նույնասեռ զույգի փոխարեն արական և իգական անհատների պատկերներ լինեին, ապա պարզ կլիներ` ինչ ենք տեսնում»:
Պաշտպանելով իր մեկնաբանությունը` պարոն Րիդըրն ասաց, որ այլ գրկախառնվող ամուսինների և կանանց տեսարաններին նմանությունը պետք չէ անտեսվի:
Նա ավելացրեց, Ուելսում իր դասախոսությունների ժամանակ, որ կա նոր ապացույց, որ տղամարդկանցից մեկն ավելի շուտ էր մահացել, քան երկրորդը:
Այն փաստը, որ երկուսն էլ ընտանիք են ունեցել (կին և երեխաներ – խմբագրի կողմից) չի դիտարկվում որպես նույնասեռական տեսությանը հակադրվող, ասում են եգիպտաբանները: Ինչպես այդ ժամանակ էր ընդունված, նրանք նույնպես հավանաբար երեխաներ են ունեցել, որպեսզի վերջիններս հոգ տանեին իրենց մասին և հավերժորեն պահպանեին իրենց նվիրված և իրենց բարեկեցությունն ապահովող կուռքը (նախնիների պաշտամունքի մի տեսակ – խմբագրի կողմից):
Պատկերներում նրանց կանայք ու երեխաները «վտարվել» են ետնամաս: Մի որմնանկարում, երբ մինչև անդրաշխարհ իրենց ճանապարհորդությունը երկուսը վայելում են վերջին ընթրիքը, Նիանքխնումի կնոջ պատկերը ծեփվել է դամբարանը զարդարած արհեստավորների կողմից: Խնումհոթեփի կինն ընդհանրապես չկա:
Սևակ Կիրակոսյան
Աղբյուրները` Egyptology.com
The New York Times
The Sunday Times
Tour Egypt