Նոյեմբերի 25-ին սկսվեց ակտիվության 16-օրյա քարոզարշավը, որն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային հիմքով բռնության նվազեցմանը: 16 օրյակի ուղերձը նպատակ ունի բարձրաձայնել կանանց իրավունքները և նրանց ձայնը լսելի դարձնել այնտեղ, որտեղ դրանք դեռևս լսելի չեն եղել:  Այս քարոզարշավն ինքնին բավականին հրատապ և կարևոր է նույնիսկ մեր օրերում, երբ մարդկանց մեծ մասը կարծում է, որ աշխարհում արագ զարգացող հանդուրժողականության և կանանց ու աղջիկների նկատմամբ «ժամանակակից» մտածելակերպի և անկողմնակալ վերաբերմունքի պարագայում գենդերային խտրականությունը գոյություն չունի: Բայց, ցավոք, իրականությունն այլ է:

  • Աշխարհում ընտանեկան բռնության զոհ դարձած յուրաքանչյուր 3 կանանցից մեկը նշում է հարկադիր սեռական հարաբերության առկայության մասին:
  • 2011 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում թրաֆիքինգի հատկանիշներով 10 քրեական գործ է հարուցվել, որից 8-ը վերաբերել է հենց կանանց սեռական շահագործմանը:
  • Հայաստանում կանայք դեռ կատարում են հղիության արհեստական ընդհատումներ` կախված երեխայի սեռի ընտրությունից (նախընտրելով արականը իգական սեռից): Գենդերային հարաբերակցության խախտումը հրատապ խնդիր է:
  • Հայաստանում մենք ունենք 131 պատգամավոր, և նրանցից միայն 11-ն են կանայք:
  • Աղքատությունն ամենաշատը սպառնում է կանանց: Գլոբալ առումով առավել աղքատ մարդկանց 70%-ը կազմում են կանայք:
  • Հայաստանում մենք ունենք 18 նախարարներ, որոնցից միայն 2-ն են կին:
  • Աշխարհում ընտանեկան բռնության զոհե-րի 95%-ը կանայք են:

Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա ակտիվիզմը միջազգային քարոզարշավ է, որն առաջացել է առաջին կանանց համաշխարհային առաջնորդության ինստիտուտի կողմից և հովանավորվում է 1991թ.-ից կանանց համաշխարհային առաջնորդությանկենտրոնի կողմից: 1991թ.-ին կանանց հա-մաշխարհային առաջնորդության կենտրոնը գումարեց առաջին Համաշխարհային առաջնորդության կանանց ինստիտուտը (WGLI). աշխարհի տարբեր երկրներից և մարզերից 23 տարբեր ոլորտներում աշխատող կանայք և տղամարդիկ մասնակցեցին այդ միջոցառմանը` իրավաբաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ուսուցիչներ, առողջապահության ոլորտի աշխատողներ, հետազոտողներ, լրագրողներ և ակտիվիստներ:

Որպես ռազմավարություն` գենդերային բռնության մասին իրազեկվածության և այս ոլորտում առաջնորդ կանանց շրջանում համագործակցությանը նպաստելու համար WGLI մասնակիցները ստեղծեցին ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավը` դրա համար ընտրելով խորհրդանշական օրեր` նոյեմբերի 25-ից (Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության միջազգային օր) և դեկտեմբերի 10-ին (Մարդու իրավունքների համաշխարհային օր):

Այդ ամսաթվերի միջև ընկած օրերը նույնպես ուշագրավ են իրենց նշանակությամբ: Նոյեմբերի  29-ը կին իրավապաշտպանների միջազգային օրն է, դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, դեկտեմբերի 5-ը` կամավորության միջազգային օրը և դեկտեմբերի 6-ը Մոնրեալի կոտորածի տարելիցն է և Կանադայում դիտարկվում է որպես կանանց դեմ բռնությունների գործողության և հիշատակման ազգային օր: Ամեն տարի քարոզարշավի անցկացման համար ընտրվում է որևիցե կարգախոս: Այս տարվա կարգախոսն է` «Խաղաղություն տանից` խաղաղություն աշխարհում. եկեք մարտահրավեր նետենք միլիտարիզմին և վերջ տանք կանանց նկատմամբ բռնությանը», որը շեշտադրում է միլիտարիզմը և դրա դերը կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը հավերժացնելու գործում: «Ազգային, տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականությունն ու պրակտիկան խորապես իրենց ազդեցությունն են ունեցել այն բռնության վրա, որին մենք հաճախ բախվում ենք, և դրանք մեզ մարտահրավերներ են նետում գործել համերաշխությամբ` խթանելու միլիտարիզմի և կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալուն», – ասում է կանանց համաշխարհային առաջնորդության կենտրոնի գործադիր տնօրեն, 16-օրյա քարոզարշավի համակարգող դոկտոր Ռադիկա Բալակրիշնանը:

Հասարակություն առանց բռնության ՀԿ, ակցիա «Սևազգեստ կանայք»

Քարոզարշավն ամբողջ  աշխարհում պայքարում է  գենդերային բռնության դեմ տարբեր ձևերով, այդ թվում`  բարձրացնելով գենդերային բռնության` որպես մարդու իրավունքների պաշտպանության խնդրի մասին իրազեկվածության մակարդակը տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, ստեղծելով համերաշխություն տեղական և հակագենդերային բռնության խմբերի միջև, հստակ դարձնելով գենդերային բռնության և մարդու իրավունքների ոտնահարման միջև առկա սերտ կապը, և այդ բոլոր գործողությունների միջոցով փորձում է ճնշում գործադրել կառավարությունների վրա` գենդերային բռնությունը վերացնելու համար էական քայլեր կատարելու համար: Քարոզարշավի նպատակն է  փոխել և լուծել խնդիրը  կրթության և իրազեկման միջոցով:

1991 թվականից սկսած, ամեն տարի 16 օրյա քարոզարշավը մոբիլիզացրել է ավելի քան 3,700 կազմակերպություններ 164 երկրներում` բարձրացնելու իրազեկվածությունը կանանց նկատմամբ բռնության բազմաթիվ ձևերի շուրջ համայն աշխարհում: Ամբողջ աշխարհում 16-օրյա քարոզարշավը վերաճել է մի հզոր հարթակի` հասարակությանը և կառավարություններին կրթելու  կանանց նկատմամբ բռնության և մարդու իրավունքների մասին:

Նայիրի Յովհաննէսեան
Նելլի Փայտյան