Բարի գալուստ

Հարգելի´ ընթերցող,

Մենք արդեն մեկ տարեկան ենք, ինչի առթիվ շնորհավորում ենք մեզ բոլորիս:

Սիրով հրավիրում ենք Ձեզ ընթերցելու հանդեսի չորրորդ` գարնանային համարը, որը հիմնականում նվիրված է կանանց: Հանդեսի այս համարում կարող եք գտնել հետաքրքիր հոդվածներ Կանանց Միջազգային Օրվա` Մարտի 8-ի պատմության, կանանց իրավունքներին և առողջությանը վերաբերող խնդիրների,  կանանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների, նրանց կողմից իրականացված ծրագրերի և միջոցառումների, մշակույթում ներգրավված կանանց մասին:

«Գենդեր» բաժնում կարող եք գտնել հետաքրքիր սոցիոլոգիական հետազոտությունների մասին պատմող հոդվածներ, որոնք ներկայացնում են, թե ինչպես են հայ կանայք արժևորում սեփական դրամը, և թե ինչու տղաները չեն դիմում Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարան:

«Մարդու իրավունքներ» բաժնում Լռության Օրվա պատմությունն է` օր, երբ աշխարհում մարդիկ պայքարում են կրթական հաստատությունները առավել ապահով դարձնելու համար` կանխարգելելու մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, ծաղրանքներն ու վիրավորանքը:

Ամսագրի այս համարի հերոսը Թրանսփարենսի Ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր Ամալյա Կոստանյանն է, որի մասին իրենց հիշողություններն են կիսել իր կոլեգաները և ընկերները:

«Ինչպես դու» ամսագրի անձնակազմը սիրով շնորհավորում է բոլոր կանանց` Կանանց իրավունքների միջազգային օրվա և կանանց մեկամսյակի կապակցությամբ` մաղթելով կանանց դերակատարության բարձրացում կառավարման և հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Մաղթում ենք Ձեզ հաճելի ընթերցում

Day of Silence

Մենք լռում ենք, որ մեզ լսեն

Իսկ ի՞նչ ես անում դու, որ խախտես լռությունը 1996 թվականին ԱՄՆ-ի Վերջինիա նահանգում առաջին անգամ անցկացված Լռության օրը դարձավ ուսանողների կողմից կազմակերպված ամենազանգվածային միջոցառումը, որը նպատակ ուներ անդրադառնալ կրթական հաստատություններում անհանդուրժողականության և խտրականության խնդիրներին և հիմնել ապահով կրթական հաստատություններ, որտեղ մարդիկ կլինեն հարգված և ընդունված` անկախ նրանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Շատերն են լսել …

Read more

Kardashian sisters, NOH8 Campaign

Երբ սերը չի հաղթում

Ի՞նչ է հոմոֆոբիան Հոմոֆոբիան (հունարեն` հոմիոս – նույն, ֆոբիա – վախ) երկյուղն է, վախը, ատելությունն ու զզվանքը նույնասեռական կամ որպես նույնասեռական ընկալվող մարդկանց և նույնասեռականության նկատմամբ: Հոմոֆոբիայի հիմքում բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքներն են: Հոմոֆոբիայի տարբեր տեսակներ կան: Կլինիկական հոմոֆոբիայի դեպքում անհատը ֆիզիկական զզվանք և/կամ երկյուղ է տածում նույնասեռականների կամ իր կողմից որպես նույնասեռական ընկալվող անձանց …

Read more

Berthe Morisot

Կնոջ համարձակությունն արվեստում. Բերտա Մորիզո

Բերտա Մորիզոն կարողացավ անել իր ժամանակաշրջանի համար գրեթե անհնարին թվացողը` հավատարիմ մնալով իր ընտրած ուղղությանը և դառնալով իմպրեսիոնիզմի պատմության մեջ գործող կարևորագույն կերպարներից մեկը: Նա այն համարձակ տաղանդավոր ստեղծագործողներից էր, ով ձեռնոց նետեց ավանդական ակադեմիական ոճին և իր գործերով ներկայացավ 1874թ. Փարիզի նկարիչ Նադարի արհեստանոցի գեղանկարչության ցուցադրությանը: Քննադատություն / նորարարություն Ցուցահանդեսն ուղղակի մեծ իրադարձություն էր …

Read more

Hillevi and Pavlina

Մայր Հայաստանի արձանը մարտահրավեր է նետում ավանդական դարձած կանացի դերին

Մենք Շվեդիայի Լունդ համալսարանի «Գենդեր» ֆակուլտետի երկու ուսանողներ ենք, ում հիանալի հնարավորություն էր ընձեռված պրակտիկա անցնել Հայաստանում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունում մոտավորապես 4 ամիս: Մեր անցկացրած ժամանակը Հայաստանում լի էր բազմաթիվ տպավորություններով: Ժամանակի մեծ մասը մենք անցկացրինք Երևան քաղաքում, ինչի արդյուքնում հասցրինք ճանաչել քաղաքը բավականին լավ: Մեր` Հայաստանում մնալու ընթացքում, հնարավորություն ունեցանք այցելելու …

Read more