6 ամիս Հայաստանում

Մարտի 20-ին լրացավ 6 ամիս այն օրից, երբ ես առաջին անգամ եկա Երևան: Հիմա կարծես անհավատալի, և միևնույն ժամանակ առավել դժվար է հիշելը այն ամենը, ինչ ես զգացի այս ընթացքում:

Մինչ ճանապարհորդելը ես մտահոգված էի այն բանի շուրջ, որ այստեղ ես կընդունվեմ որպես օտար, ինչպես նաև կպիտակավորվեմ որպես «սփյուռքահայ»: Ես վախենում էի վատ հաղորդակցությունից, մտածողության տարբերությունից, տարբեր արտաքին և հագուստ կրելուց, ինչպես նաև անհանգստանում էի, որ իմ ամերիկյան ստամոքսը ընդունակ չի լինի դիմակայել սննդին և ջրին:

Չնայած իմ բոլոր մտավախություններին` ես եկա այստեղ առանց ակնկալիքների, քանի որ չէի ցանկանում ունենալ հնարավոր համոզմունքներ այն մասին, թե  ինչպես կլինի ամեն ինչ: Բայց կարծում եմ, որ ես բավականին լավ աշխատանք կատարեցի: Ես կլանեցի այս մշակույթը այնքան բաց մտքով, որքան կարող էի. ես կարողացա արհամարհել այն կանանց և տղամարդկանց, ում մոտ իմ սփյուռքահայ լինելը չափազանց աչք ծակող էր և կենտրոնացա այն մարդկանց վրա, ովքեր ցանկանում էին ինձ ինչ-որ բան սովորեցնել կամ, ինչու չէ, սովորել ինձնից: Ես այստեղ հանդիպեցի այնպիսի կանանց, ովքեր չեն հագնում բարձրակրունկ կոշիկներ և չեն շպարվում ամեն օր: Տղամարդկանց, ովքեր հագնում են վարդագույն շապիկներ: Հանդիպեցի նաև տղամարդկանց, ովքեր ունեն երկար մազեր և կանանց, ովքեր ունեն կարճ մազեր: Մարդիկ, ովքեր հպարտ են, որ ծառայում են բանակում` պաշտպանելով իրենց հայրենիքը: Ես կլինեմ արդար, հանդիպեցի նաև այնպիսի մարդկանց, ովքեր իսկապես համապատասխանում են այն վատ կարծրատիպերին, որոնց մասին երբևէ լսել էի, բայց նրանք չեն այն մարդիկ, ում գործողությունները պետք է բերեն դրական փոփոխությունների Հայաստանի ապագայի համար:

Իմ բոլոր գործընկերները և ընկերները Հայաստանում դարձրին իմ կյանքն անմոռանալի: Ես այստեղ ոչ միայն հանդիպեցի բնիկ հայերի, այլ նաև ինձ նման շատ այլ սփյուռքահայերի աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաև ոչ այդքան շատ ոչ հայերի` շվեդներ, դանիացիներ, ավստրիացիներ, ովքեր ինձ նման գիտակցում էին, որ ինչպես պետք է որոշ բաներ տան, այնպես էլ սովորեն Հայաստանից: Աշխատելով ՓԻՆՔ-ում` ես հնարավորություն ունեցա մասնակցելու գենդերին և հավասարությանը վերաբերվող դասընթացի, ուսումնասիրություններ անել և գրել հոդվածներ տպագրության համար, մասնակցել ՁԻԱՀ-ի համախարհային օրվան նվիրված երթին` բաժանելով թռուցիկներ, որոնք, հուսով եմ, իրենց ընթերցողին դարձրին ավելի տեղեկացված, ընդհանուր առմամաբ ամենօրյա մասնակցություն ունեցա Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական ակտիվիզմին:

Ամենից ավելին, ես սովորեցի, որ Հայաստանն այն չէ, ինչ ես պատկերացնում էի, որ պետք է լինի, և շատ դեպքերում այն միլիոն անգամ ավելի լավն է: Սա հնարավորությունների և աճի տեղ է: Մինչև Հունիսի վերջ այստեղ ապրելն ինձ տխրեցնում է, բայց ես գիտեմ, որ վերադառալու եմ ավելիով:

Նայիրի Յովհաննէսեան