Սիրելի ընթերցող,
Եթե դու կարդում ես այս տողերը, ապա քեզ նույնպես հետաքրքրում են քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, սեռական առողջության, հավասար հնարավորությունների և գենդերային հիմնախնդիրնեը:
«Ինչպես դու» պարբերականի 8-րդ համարում Դու կարող ես գտնել այս և բազմաթիվ այլ հետաքրքիր թեմաներով հետազոտություններ և հոդվածներ, որոնք կհագեցնեն Քո հետաքրքրությունը:
«Մարդու իրավունքներ» բաժնում այս անգամ խոսելու ենք Հայաստանոււմ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների և դրանց լուծման այլընտրանքային եղանակների մասին:
«Գենդեր» բաժնում ներկայացնում ենք ազգագրագետ Ռուզաննա Ծատոււրյանի հետազոտությունը ՀՀ տարրական դպրոցի դասագրքերում գենդերային դերերի մասին:
«Քաղաքացիական հասարակութուն» բաժնում քննարկում ենք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի բազմամյա գործունեությունը` ուղղված մեր հասարակության ցավագին խնդիրներից մեկին`կոռուպցիային:
Պարբերականի աշխատանքային խումբը մաղթում է հաճելի ընթերցում:
Խաղաղությամբ`
«Ինչպես դու» պարբերական