ՁԻԱՀ և նույնասեռականություն. վախեր և փաստեր

ՄԻԱՎ-ի տարածման առաջին իսկ օրերից արևմտյան երկրներում հասարակական գիտակցության մեջ զուգորդում տարվեց ՁԻԱՀ-ի և նույնասեռականության միջև. ԽՍՀՄ-ում և արևմուտքում ՄԻԱՎ-ի առաջին դեպքերը գրանցվեցին գեյերի շրջանում: Սկզբում, բժիշկներն առաջարկում էին հիվանդությունն անվանել «հոմոսեքսուալության հետ կապված իմունոդեֆիցիտ», թերթերը գրում էին ուղղակի «երկնագույն քաղծկեղի» մասին: Անվան համար փնտրտուքների ընթացքում և վարակված համայնքները հաշվի առնելով՝ մասնագետները ստեղծեցին «4Հ» տերմինը, որը վերաբերում էր Հայիթիի բնակիչներին, հեմոֆիլներին, հոմոսեքսուալներին և հերոին օգտագործողներին: Բավականին արագ պարզ դարձավ, որ համախտանիշի համար մարդու սեռական կողմնորոշումը, ազգությունը, կրոնը և մասնագիտությունը կարևոր չեն. մարդու վարքագիծն է, որ ռիսկային է լինում, իսկ «ռիսկի խմբին» դասվում է Homo sapiens (բանական էակ) ողջ մարդկային ցեղատեսակը: Այսօր ՄԻԱՎ-ը հիմնականում փոխանցվում է չախտահանված (ոչ ստերիլ) ասեղների և ներարկիչների միջոցով: Այնուամենայնիվ, «երկնագույնների հիվանդության» մասին առասպելը կենսունակ էր: Չնայած պարզորոշ փաստերին, շատ հետերոսեքսուալներ գտնում են, որ պահպանակ օգտագործելու կարիք չունեն այն հիմնավորմամբ՝ իբր «ՄԻԱՎ-ով վարակվում են միայն գեյերն ու թմրադեղեր օգտագործողները, իսկ ես նրանցից չեմ»:

Մյուս կողմից էլ, ինչպես և քսան տարի առաջ, ՄԻԱՎ վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, և ինչպես որ հիվանդության բռնկման սկզբում էր, այսօր էլ տղամարդիկ, որ սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ (ՏՍՏ), շարունակում են մնալ խոցելի խումբ: Խոցելի ասելով ի նկատի է առնվում սոցիալական, տնտեսական, քաղաքական գործոնների ամբողջություն, որոնք ազդում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, բուժօգնության հասանելիության և սեփական առողջությանը վերաբերող կարևոր որոշումներ կայացնելու հնարավորության, և ընդհանրապես կյանքի որակի վրա:

ԱՄՆ-ում ՁԻԱՀ-ը գեյերին ամենածանր հարվածն է հասցրել, համեմատած բնակչության այլ խմբերի հետ: Միաժամանակ ֆիզիկական, էմոցիոնալ, սոցիալական և տնտեսական այդ հարվածն իրենց վրա զգացին Նյու Յորքի և Սան Ֆրանցիսկոյի գեյերը, որտեղ էլ ՄԻԱՎ-ի դեպքերի մեծ մասն էր գրանցվել հիվանդության տարածման առաջին տարիներին:

Նույնասեռ գրավչություն ունեցող տղամարդիկ արդեն իսկ դարձել էին քավության նոխազ՝ մեղադրվելով մահացու հիվանդության պոռթկման մեջ, չնայած որ երկրագնդի այլ մասերում (օրինակ Կենտրոնական Աֆրիկայում) ՄԻԱՎ-ը տարածվում է հիմնականում տարասեռ սեռական հարաբերությունների միջով:

Չնայած այն բանին, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ մարդկանց քանակը Հայաստանում համեմատաբար փոքր է, այն ամեն տարի արագորեն աճում է (միջինով ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ է բնակչության 0.02 տոկոսը, չնայած ըստ հաշվարկների այս թիվը տասն անգամ մեծ է, իսկ որոշ սոցիալական խմբերում վարակի տարածվածությունը բավականին բարձր է): Խորը սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային փոփոխությունների միջով անցնող երկրում ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստող գործոններ են՝ վարակի նկատմամբ յուրօրինակ բացասական և վախի վրա հիմնված վերաբերմունք, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ մարդկանց նկատմամբ խտրականություն, բնակչության մոտ վարակի վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակ:

Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ մարդիկ ասոցացվում են հասարակության հոծ խմբի կողմից դատապարտվող այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են. սեռական ծառայություններ տրամադրող անձիք, ներարկային թմրամիջոց օգտագործող անձիք և տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ (ՏՍՏ): Երկար տարիներ վիրուսով վարակվելը հավասարեցվում էր անբարո վարքագծի հետ: Վերոնշյալի արդյունքում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ մարդիկ կամ ագրեսիայի էին հանդիպում, կամ էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի մասին ընդհանրապես լռում էին: Բացի դրանից, ընդհանուր սոցիալ-հոգեբանական մթնոլորտը ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ մարդկանց ստիպում էր մեկուսանալ հասարակությունից: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում խարանի հաղթահարման համար տարաբնույթ ծրագրեր են իրականացվում: Ինչևէ, այս գործընթացը պահանջում է երկար ժամանակ, նվիրվածություն և կառավարության կողմից պատասխանատվություն:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի տարածման հիմնական ուղիներն են՝ ներարկային թմրադեղերի օգտագործումը և տարասեռական սեռական հարաբերությունները: Բացի դրանից, Հայաստանում նաև գրանցված են ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքեր մորից մանկանը, արյան միջոցով և նույնասեռական սեռական հարաբերությունների միջոցով:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.
– Հետերոսեքսուալ փոխանցման ուղի 56,4%
– Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով 34,9%
– Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 1,7%
– Մորից երեխային 1,6%
– Արյան միջոցով 0,2%
– Անհայտ 5,2%

Վերջին տարիներին ավելի քիչ նույնասեռականներ և թմրադեղեր օգտագործողներ են, որ դառնում են ՄԻԱՎ-դրական: Դրան նախ և առաջ նպաստում է վերոնշյալ մարդկանց կողմից իրենց սեռական վարքագծի փոփոխումը (ինչը ինտենսիվ և ճիշտ սանիտարա-լուսավորչական աշխատանքի արդյունք է). սեռական զուգընկերների թվաքանակը փոքրացնելը, պահպանակներ և ապահով սեքսի այլ միջոցներ օգտագործելը և այլն: Բացի դրանից, շատ երկրներում դրական արդյունքի են հանգեցնում նաև առողջապահական կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից արվող միջոցառումները (անվճար պահպանակների բաժանում, օգտագործված սրսկիչները նորով փոխանակելը, թմրադեղեր օգտագործողներին ստերջած (ստերիլ) սրսկիչների և մեկանգամյա օգտագործման ասեղների մատակարարում և այլն):

Առողջապահական համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ մարդկանց 60-70% տոկոսը ՄԻԱՎ է ձեռք բերել տարասեռական սեռական հարաբերությունների միջոցով:

Ուստի ներկայումս անխտիր պետք է հրաժարվենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի՝ որպես նույնասեռականների և թմրադեղեր օգտագործողների հիվանդության, մասին հին պատկերացումից:

Նախապաշարմունքն ու խտրականությունն ընդդեմ ըմբռնման և ընդունման

Ինչքան էլ կարճատեսություն թվա, խտրականությունն ամենայնիվ ոմանց համար հարմար պատասխան է: Մտածողության այս ձևը ենթադրում է, որ եթե ինչ-որ մեկը խտրականություն է դնում ընդդեմ ՄԻԱՎ-ով ապրող և որպես այդպիսին ընկալվող մարդկանց դեմ, ապա նա հեռու կմնա ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից և կլինի ապահով: Իրականությունն էլ ցույց է տալիս, որ երբ խտրականությունն ու նախապաշարմունքը տարածված են տվյալ հասարակության մեջ, ապա ավելի շատ խնդիրներ են առաջ գալիս: Օրինակ, ՄԻԱՎ-ով ապրող որոշ մարդիկ թաքցնում են այն փաստը, որ իրենք ՄԻԱՎ-դրական են, որպեսի խուսափեն ատելությունից, անարդարությունից և խտրականությունից: Ավելին. ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց որոշակի մաս նույնիսկ չի էլ ցանկանում դա իմանալ՝ մերժելով ՄԻԱՎ-ի նկատմամբ թեսթավորումը, որոշ դեպքերում ճշմարտացիորեն ենթադրելով, որ իրենց կյանքը դժոխքի կարող է վերածվել: Այս մարդիկ գիտակցելով կամ չգիտակցելով կարող են այլ մարդկանց փոխանցել վարակը (այս սցենարին շատ ենք հանդիպում մեր օրերում):

Իսկ հիմա պատկերացրեք այլ սցենար: Մարդը գիտի, որ ինքը խտրականության չի ենթարկվի ՄԻԱՎ-ի իր կարգավիճակի համար և չի թաքցնում այն: Թեսթավորումն անցնելու վախ չկա: Ուստի բացահայտ լինելու վախ էլ չկա: Օգուտը ո՞րն է.

  • նրանք վախի մթնոլորտում չեն ապրում,
  • նրանք կարող են կապնվել իրենց պես այլ մարդկանց հետ,
  •  նրանք կարող են շարունակել ապրել իրենց կյանքն իմաստալից ձևով,
  •  նրանք կարող են օգուտ տալ հասարակությանը,
  •  նրանք կարող են օգնել իրենց պես այլ մարդկանց,
  •  նրանք, գիտակցաբար թե անգիտակցաբար, վարակն այլոց չեն փոխանցի
  •  և այլն:

Շատ այլ կետեր է կարելի ավելացնել այս ցուցակին: Ե՜վ հանրային առողջությունը, և՜ անհատի առողջությունն ավելի պաշտպանված են լինում, երբ մենք ստեղծում ենք բաց, բոլորի համար ներառողական հասարակություն: Ինչպես մարդկային փորձն է ցույց տալիս, ատելությունն ու վախը պատճառում են կործանում և ինքնակործանում, և ինչպես որ անցյալում, այնպես էլ այսօր, առավել քան երբևէ, մեզ սեր է պետք:

Ի վերջո մենք պետք է հաշվի առնենք՝

  • ՄԻԱՎ-ը համամարդկային վարակ է, և ոչ ոքի նկատմամբ խտրականություն չկա ոչ ոքի դեմ՝ հիմք ընդունելով սեռական կողմնորոշումը, կենսաբանական սեռը կամ ցանկացած այլ բան,
  • յուրաքանչյուրն էլ խոցելի է հիվանդության նկատմամբ,
  • կան սոցիալական խմբեր, որոնք ավելի խոցելի են, քան մյուսները, և խտրականությունն ու նախապաշարմունքը նպաստում են հիվանդության տարածմանը,
  • գիտելիքը պաշտպանություն է, իսկ տեղեկատվությունը՝ անվտանգություն,
  • վախն ու տգիտությունը միայն նպաստում են խարանի բարձր մակարդակին և ապահովում վարակի հետագա տարածումը,
  • ըմբռնումը, կարեկցանքն ու հասկանալն օգնում են և՜ վարակի գրանցման նոր դեպքերը կանխարգելելուն, և՜ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իմաստալից և առողջ կյանք վարելուն ու հասարակությանն օգտակար և լավ հարմարեցված մնալուն,
  • մեզ սեր է պետք:

Հավաքական գիտակցության մեջ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն ի սկզբանե սերտորեն փոխկապակցվել է բնակչության մարգինալացված, «տարբերվող» կամ սոցիալական «նորմերից շեղվող» խմբերի հետ: Ահավասիկ, հանրային առողջապահության և մարդու իրավունքների հարցադրումը. ո՞րն է ավելի արդյունավետ՝ բնակչության մարգինալացված խմբերի նկատմամբ հետագա ճնշումները, թե՞ աշխատանքը նրանց հետ՝ հարգելով նրանց իրավունքները և արժանապատվությունը:

— Ջոան Սետ, 2005

Մայա Քոչարյան, Սևակ Կիրակոսյան