Մայր Հայաստանի արձանը մարտահրավեր է նետում ավանդական դարձած կանացի դերին

Մենք Շվեդիայի Լունդ համալսարանի «Գենդեր» ֆակուլտետի երկու ուսանողներ ենք, ում հիանալի հնարավորություն էր ընձեռված պրակտիկա անցնել Հայաստանում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունում մոտավորապես 4 ամիս: Մեր անցկացրած ժամանակը Հայաստանում լի էր բազմաթիվ տպավորություններով: Ժամանակի մեծ մասը մենք անցկացրինք Երևան քաղաքում, ինչի արդյուքնում հասցրինք ճանաչել քաղաքը բավականին լավ: Մեր` Հայաստանում մնալու ընթացքում, հնարավորություն ունեցանք այցելելու Մատենադարան` տեսնելով այնտեղ Մաշտոցի մեծ հուշարձանը, այցելեցինք նաև Պատմության Ազգային թնագարան և այնտեղ տեսանք ամեն ինչ աշխարհի չափազանց մեծ համարի կոշիկների մասին, ինչպես նաև հասցրեցինք շրջել Վերնիսաժում` տեսնելով այնտեղ և՛ Խորհրդային Միության ժամանակահատվածից մնացած առարկաներ, և՛ հայկական ավանդական մշակույթի նմուշներ, ինչպես նաև մեզ հիացրեց Կասկադը` երևանյան հիանալի տեսարանով, իսկ Օպերայում էլ մենք տեսանք և ունկնդրեցինք Աիդան:

Երևանն իսկապես շատ տղամարդկային քաղաք է` իր անկյունային կառույցներով և շատ հերոս տղամարդկանց արձաններով, որոնք պատկերում են հասարակության մեջ առկա կարծրատիպերը տղամարդկայնության մասին: Իսկ Մայր Հայաստանի արձանը ավելի մոխրագույն տեսք ունի, և կարծես բարձր հարթակից լուռ հետևում է սառը շենքերին: Իր թրով և լուրջ տեսքով` նա կարծես մարտահրավեր է նետում ավանդական դարձած կանացի դերերին: Նա Երևանի և ամբողջ Հայաստանում առկա հետաքրքրություններից միայն մեկն է: Հետխորհրդայինն այստեղ հանդիպում է հնագույն պատմությանը, արևելքը հանդիպում է արևմուտքին, և, կարծես, ամեն բան միավորվում է այստեղ` այս երկրում` տեղակայված սարերի արանքում:

Մենք այս հետաքրքիր քաղաքում եղանք օգոստոս ամսվա ավարտից սկսած և հնարավորություն ունեցանք նաև ականատես լինել, թե ինչպես է փոփոխվում եղանակն այստեղ: Բավականին շոգ ամառվանից հետո, որի ընթացքում կարծես երևանայան փողոցները եռում էին, մենք տեսանք այդ նույն փողոցները` պատված ձյան բարակ շերտով: Մենք շատ սիրեցինք այս պետությունը, և հատկապես այն մարդկանց, ում մենք հանդիպեցինք այնտեղ: Նրանք մեզ հնարավորություն տվեցին տեսնել հասարակության մեջ առկա հոմոգենությունից ավելին` տեսնել երևանյան բազմազանությունը, ինչը առաջին հայացքից դժվար է նկատելը: Երբ մենք ժամանման առաջին օրը քայլում էինք Երևանով, առաջին զույգին, որ տեսանք, մի տղա էր` սև հագած շորերով և նեղ ժակետով, և մի աղջիկ` բարձրակրունկ կոշիկներով, ինչպես նաև մի ոստիկանի` մեծ գլխարկով: Այնուհետ հասկացանք, որ շատ ավելին կա այնտեղ:

Մի բան, որը մեզ շատ զարմացրեց և ուրախացրեց, այն էր, որ Հայաստանում կային բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են կանանց իրավունքների և գենդերային հավասարության ոլորտներում: Մենք հնարավորություն ունեցանք հանդիպել նրանցից շատերի հետ և տեսնել այն մեծ գործերը, որոնք նրանք իրականացնում են: Չնայած, որ կանանց իրավունքներին վերաբերվող աշխատանքը չափազանց ոգևորիչ էր և լավ էր իրականացվում, մենք մի փոքր տխրեցինք` տեսնելով, որ ՓԻՆՔ-ը միակ կազմակերպությունն է, որ աշխատում է ԼԳԲՏ խնդիրների հետ: Անհրաժեշտ է պայքարել և՛ հոմոֆոբիայի, և՛ տրանսֆոբիայի, և՛ սեքսիզմի դեմ, քանի որ դրանք սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ:

Ընդհանուր առմամբ, մեր Հայաստանում անցկացրած ժամանակը լիցքավորիչ էր, ջերմ, հիանալի, ուրախ և կյանքի փոփոխությունների բերեց, բայց միևնույն ժամանակ, շատ բարդ, դժվարություններով և մարտահրավերներով լի: Հիմնական առումով, այն շատ ոգևորիչ էր և մենք իսկապես շատ կցանկանայինք ապագայում վերադառնալ այստեղ:

Պավլինա Էկդահլ
Հիլլևի Հաուզ