Հետխորհրդային ֆեմինիստական սոլիդարություն

femlogoՄենք հաճախ ասում ենք, որ մեզ` տարբեր փորձառություններով և քաղաքական տարբեր հայացներով մարդկանց, միավորում է միմյանց նկատմամբ սոլիդարությունը: Մենք սոլիդարություն ենք փնտրում մեր ֆեմինիստական մեծ համայնքներում և մեր տեղական խմբերում: Ֆեմինիստական շարժումը, ինչպես նաև շատ ուրիշ շարժումներ սոցիալական, քաղաքական և տնտեսական բռնությունների դեմ, հիմնվում են անդամների սոլիդարության վրա: Սակայն ի՞նչ ենք մենք հասկանում սոլիդարություն ասելով և ինչպե՞ս ենք հասկանում այն ֆեմինիզմի համատեքստում:
Այս հարցերի պատասխանը դժվար թե գտնենք բացատրական բառարաններում, կամ Վիքիպեդիայում: Սակայն այս հարցերը կարող ենք տալ ինքներս մեզ և մեր ընկեներին: Հնարավոր է, որ դա թույլ կտա ավելի լավ ճանաչել և հասկանալ միմյանց:

Չնայած խտրականության տարբեր տեսակներ կան` դրանք հավասարապես պետք է անհետանան

Անյա
Լվով, Ուկրաինա

Ինձ համար սոլիդարությունն այն է, երբ դուք և ինչ-որ մեկը ունեք ձեր ազատությունները սահմանափակող նույն փորձառությունը, սակայն միասին դուք հասկանում և գտնում եք այդ պատճառը ու սկսում աշխատել միևնույն սկզբունքով:

Պարտադիր չէ, որ դուք ինքներդ որոշակի փորձի կրող լինեք` հասկանալու համար, թե ինչպես է, երբ հայտնվում ես նման իրավիճակում: Եվ դուք փորձում եք փոխել իրավիճակը ոչ միայն կոնկրետ մարդու օգնելու, այլ նաև աշխարհը ղեկավարող սկզբունքները փոխելու նպատակով՝ նման ձևով օգնելով նաև ձեզ: Անձամբ ես սոլիդարությունը չէի հակադրի միմիայն ապատիայի, անտարբերության և փակ լինելու հետ: Սոլիդարությունը ամենևին նման չէ միսիոներական խղճահարության: Ինչպես նաև սոլիդարությունը գերակտիվ զգացողություն է, այսինք, այն հասկացություն է, գումարած գործողություն, այլ ոչ միայն կարեկցանք:

Ֆեմինիզմ ինձ համար անմիջական կապ ունի սոլիդարության հետ, չէ որ ֆեմինիզմը ուղղակի փորձ չէ ներգրավել կանանց գործող հիեարխիկ իշխանական համակարգ` որպես տղամարդուն հավասար, այլ ցանկություն` հիմնովին փոփոխել այդ համակարգը: Ֆեմինիզմի համատեքստում սոլիդարությունը հասկանալու հարցում ինձ օգնել է ինտերսեկցիոնալ մոտեցումը. այն է` տարբեր բացառությունների միջև եղած փոխհարաբերությունների ընդունումը: Ինտերսեկցիոնալությունը ինձ համար այն է, երբ մենք խոսում ենք կանանց համընդհանուր փորձառության մասին, սակայն հասկանաում ենք, որ այդ կանայք գտնվում են տարբեր տնտեսական և սոցիալական պայմաններում` կախված նրանց խավից, սեռական կողմնորոշումից, ռասայից, էթնիկ պատկանելիությունից և այլ հանգամանքներից: Մենք չենք չափում բոլորին ըստ նույն սանդղակի, մենք հնարավորություն ենք տալիս ինքնուրույն նկարագրել սեփական փորձառությունը, սակայն միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ մեր միջև ընհանուր բան կա:

Հնարավոր է` սոլիդարությունը իռացիոնալ երևույթ է, սակայն դա չի ստիպում ինձ հրաժարվել այդ գաղափարից

Կոկո, «Ռադիկալ Քվիր Աֆֆինիտի Քոլլեքտիվ»
Բուդապեշտ, Հունգարիա և Բեռլին, Գերմանիա

Ես այժմ մտածում եմ սոլիդարությանը վերաբերվող քաղաքական այն ճառերի մասին, որոնք հնչեցվում էին ներգաղթողների և փախստականների կողմից Գերմանիայում անցկացվող շատ ցույցերի ժամանակ, այն էր` «սոլիդարությունը պետք է լինի պրակտիկ»:

Ես չեմ կարղ ասել, թե ինչպիսի իմաստ են ներդրել այդ արտահայտության մեջ մարդիկ, ովքեր ստեղծել են այն, սակայն ես կարող եմ ասել, թե ինչպես ենք հասկանում այն մենք:

Իմ գործընկերուհին համոզված է, որ դա նշանակում է, թե սոլիդարույթունը պետք է ավելին լինի, քան բառերն են և մեծ պաստառներ փակցնելը: Սոլիդարությունը պետք է լինի տեսանելի, ապրունակ, մեթոդիկ, խմբային, այլ ոչ միայն տեսական:

Չնայած ես չեմ կարող չհամաձայնվել նման մեկնաբանության հետ, միևնույնն է, իմ տեսանկյունը սոլիդարության պրակտիկ լինելու մասին, կապված է սոլիդարության հորիզոնական գործիք լինելու հետ: Հորիզոնականությունը մի բան չէ, որ աշխատում է վերևից ներքև: Օրինակ` ամենևին նշանակություն չունի այն, երբ ես նստած եմ բարձրաքերի կտուրին և վերևից իմ երախտագիտությունն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր խրամատներում են:

Դա պետք է լինի պրակտիկ հարաբերություն` նույնքան տեսանելի, որքան և բովանդակությունն է (ռեսուրսներ, տարածք, փորձ): Շարժումների, գործընկերների միջև հարաբերությունները, որոնք ենթադրվում են որպես սոլիդարություն, հենց այն է, ինչպես մենք պետք է վարվենք և ինչին պետք է ձգտենք: Սոլիդարությունը չի կարող լինել մեկանգամյա ակցիակների, հրապարակներում ցույցերի տեսքով, որը մեզ տալիս է տաք և միևնույն ժամանակ խամրած զգացողություններ, որոնք անհետանում են մեր մտքերից: Դա չի կարող լինել անտուն կանանց հագուստ բաժանելու մեկանգամյա փորձով: Սոլիդարությունը ամենօրյա հորիզոնական գործողություն է: Մենք հորիզոնականություն ենք փնտրում մեր խմբերի ներսում, մենք այն նաև պետք է փնտրենք մեր շարժումներում:

Հակառակ դեպքում մենք կսկսենք զբաղվել կեղծ պայքարով նրա համար, թե ում «իզմ»-ն է ավելի ռադիկալ, և ում պայքարն է ավելի կարևոր: Սոլիդարությունը հորիզոնական երևույթ է, քանի որ այն ենթադրում է պայքարի անհրաժեշտության փոխադարձ ճանաչում: Պայքարը ինքնին կարող է տարբեր լինել, ինչպես կարող են տարբեր լինել նաև պայքարի ռազմավարությունները, սակայն սոլիդարությունը ավելին է, քան ուղղակի ռազմավարություն:

Հնարավոր է` սոլիդարությունը իռացիոնալ երևույթ է, սակայն դա չի ստիպում ինձ հրաժարվել այդ գաղափարից: Իմ մոտեցմամբ ես նախընտրում եմ ավելի շատ իռացոնալություն ընդգրկել, հետևաբար` ես նախընտրում եմ իռացիոնալ, սակայն պրակտիկ սոլիդրարություն:

Ահա մի քանի հասարակ օրինակներ, որոնք ես վերապրել եմ իմ ֆեմինիաստական միջավայրում:

Կիսվել գիտելիքներով (հակառակ չհասկացված լինելու զգացողությունից, անընդհատ փորձագիտական կարծիքի կարիքի անհրաժեշտությունից և այլն: Այս ամենը գիտելիքների բաշխման հիերարխիկ ձևի արդյունք է, որը լայն տարածված է կորպորատիվ մշակույթում):

Սոլիդարությունը գալիս է ամեն տեղից` իմ մոտ ընկերուհուց, նրա նախկին լքված զուգընկերուհուց, բայքերական հագուստով տրանս ակտիվիստուհուց, ուսանող ակտիվիստից, ով կիսաշրջազգեստ է կրում, և այլ տարբեր մարդկանցից, ովքեր կորցրել են այդքան ժամանակ և ջանք, որպեսզի ինձ սովորեցնեն, թե ինչպես վերանորոգեմ հեծանիվս:

Նրանք երբեք իմ ձեռքից չեն խլել գործիքները, որպեսզի իրենք դա անեն, նրանք երբեք հոգոց չեն հանել, որ այդքան ժամանակ են ծախսել ինձ վրա, և նրանք երբեք իրենց այնպես չեն պահել, թե կարծես իմ հարցերը շատ հիմար են և անտեղի: Նույնիսկ, եթե նրանք այդպես վարվեին, միևնույն է, հիմա մեր խմբում ավելի շատ մարդիկ կան, ովքեր կարողանում են հեծանիվ նորոգել, և մենք շարունակում ենք կիսվել մեր գիտելիքներով հորիզոնական ձևով:

Կիսվել տարածքով (ի հակադրումն սեփականության իրավունքի խիստ պահանջների):
Ապահով տարածքի կոնտեքստում ակտիվիստական հանդիպումների համար շատ վայրեր չկան, այնպես որ, երբ ինչ-որ մեկը ինչ-որ տարածքի հասանելիթյուն է ստանում և առաջարկում է օգտագործել այն բոլոր նրանց, ում տարածքն անհրաժեշտ է հանդիպումների համար, այս քայլը իսկապես կարող է շատ օգտակար լինել:

Այնտեղ, որտեղ տնօրենների, հայրերի և ամուսիններ իշխանության բեռի պատճառով ստիպված ենք եղել լռել, ֆեմինզմի շնորհիվ, վերջապես, կարող ենք մեզ ազատություն տալ

Տանյա, Սանկտ
Պետերբուրգ, Ռուսաստան

Ֆեմինիզմը ինձ համար ենթադրում է պայքար հայրիշխանության դեմ` ինչպես խմբով, այնպես էլ որես անհատ: Շնորհիվ այդ պայքարի, ֆեմինիստական տարածքը դառնում է տեղ` մի փոքր ավելի ազատ խտրականությունից, քան հայրիշխանական հասարակությունն է: Այնտեղ, որտեղ տնօրենների, հայրերի և ամուսիններ իշխանության բեռի պատճառով ստիպված ենք եղել լռել, ֆեմինզմի շնորհիվ, վերջապես, կարող ենք մեզ ազատություն տալ:

Ազատություն` առաջին հերթին խոսքի ազատություն: Այն ենթադրում է մեծ պատասխանատվություն մեր պահվածքի նկատմամաբ, ինչպես նաև զգայունություն այլոց նկատմամաբ: Ազատություն ստեղծագործելու և նորարարություններ փորձարկելու հնարավորություն: Ֆեմինիզմը փորձադաշտ է, բացի հիանալի քվիր համայնքներից և ցույցերից, այստեղ հաճախակի մոլեգնում են ամպրոպը և կայծակը, որոնց վրա էլ հավաքվում են փոթորիկները: Նման պայմաններում դիմակայելը իրական մարտահրավեր է ֆեմինիստական սոլիդարության համար:

Ստեղծել մի տարածք, որտեղ չնայած տարբեր իշխանությունների ճնշումների, շահարկումների, փլուզումների և կործանումների, հանարավոր է դեռ ստեղծագործել և սիրել. հենց սա էլ նշանակում է ստեղծել ֆեմինիստական սոլիդարության տարածք:

Ես պատրաստ եմ պաշտպանել կանանց և կանացին, սակայն կանացի ագրեսիային ես այտս դեմ չեմ տա

Բելլա Ռապոպորտ
Պետերբուրգ, Ռուսաստան

Սոլիդարությունն ինձ համար սկզբունքորեն կարևոր հարցերում միմյանց աջակցելն է, հնրավորության դեպքում, նաև թիկունք դառնալն է կյանքի դժվար իրավիճակներում:

Ֆեմինիզմի շրջանակներում դա նշանակում է հակազդել կնատյացությանը և պաշտպանել կանանց, ովքեր առնչվում են այդ երևույթի հետ: Մյուս կողմից, երբ ես նորեկ էի ֆեմինիզմում, ես կարծում էի, թե պարտավոր եմ սիրել բոլոր կանանց և լինել նրանց քույրը:

Հիմա չունեմ այդ զգացողությունը: Ինձանից այդքան էլ շատ չկա, և ես բավական չեմ բոլորի համար: Ես պատրաստ եմ պաշտպանել կանանց և կանացին, սակայն կանացի ագրեսիային ես այտս դեմ չեմ տա: Ֆեմինիզմը և սոլիդարությունը, թերևս, այն է, որ դուրս չհանես ներքին տարաձայնությունները ենթամշակույթի սահմաններից և նման ձևով թշնամիներին ոսկորներ չշպրտես:

Ամեն դեպքում, ինձ համար սոլիդարությունը սարի պես կանգնելն է «մերոնց» կողքին, իհարկե մինչև լավ իմացած սահմանները:

Այնտեղ, որտեղ հասարակության անդամների միջև կա լիարժեք համախմբում`կապված նրանց իրավունքների և պարտականությունների հետ, այդտեղ քաղաքականություն լինել չի կարող

Իրինա Սոլոմատինա, «Գենդերնիյ մարշրուտ»
Մինսկ, Բելառուս

Կար ժամանակ, երբ ես մասնակցում էի Մինսկում տեղի ունեցող կանանց միջազգային փառատոնի կազմակերպչական գործերին: Այդ ընթացքում ես շատ տարակուսական զգացողություն ունեի. ահա արդեն 5-րդ անգամն էր, որ փառատոնին մասնակցում էին ավելի քան 100 ֆիլմ, ավելի քան 25 երկրներից, բայց միևնույն է, ինչ-որ բան պակասում էր:

Ավելի ուշ, երբ ես Եվրոպական պետական համալսարանում ստացա գենդերային ուսումնասիրությունների մասնագիտական կրթություն (դասերին մասնակցում էի որպես ազատ ունկընդիր), հասկացա, որ պակասում էր կանանց համախմբումը, կամ սոլիդարությունը, այն կանանց մոտ, ովքեր ֆիլմեր էին ստեղծում այդ փառատոնի համար:

Արևմուտքում կանայք, ովքեր զբաղվում են նմատիպ փառատոններ կազմակերպելով, անում են դա ավելի գիտակցված, այսինքն նրանք ինչ-որ ձևով համախմվում են և փորձում են պահանջների փաթեթ առաջարկել, ի դեմս նրան, թե ինչպես է կառուցված աշխարհը:

Այն ժամանակ, երբ նրանք զգում են անարդարությունները (ցավոք, ոչ բոլորն են զգում դա), սկսում են փորձել ձևակերպել և ներկայացնել այդ պահանջները, և նրանց սկում են մեղադրել, թե նրաք վտանգավոր են աշխարհակարգի համար, այնինչ, նրանք ուղղակի ցանկանում են փոխել այն:

Մարդիկ, ովքեր բախվել են անարդարության հետ, հաճախ իրենք իրենք հարց են տալիս` ովքեր են դասակարգերի ընտրության և կառավարման պատասխանատուները, որոնց միջոցով մենք անվանակոչում, գնահատում և դասակարգում ենք աշխարհը: Հենց նույն պահին առաջ է գալիս քաղաքականության թեման, ինչպես պատահեց, որ քաղաքականությունը կա այնտեղ, որտեղ մարդիկ համամիտ չեն համատեղ բնակվելու տարրական սկզբունքների հետ, կամ այլ կերպ ասած նրանց համատեղ գոյության հիմանական դրույթների հետ: Այնտեղ, որտեղ հասարակության անդամների միջև կա լիարժեք համախմբում`կապված նրանց իրավունքների և պարտականությունների հետ, այդտեղ քաղաքականություն լինել չի կարող:
Քաղաքական պայքարը միայն աշխարհընկալման ընդհանուր տեսլականի հարկադրումն ու վերարտադրումը չէ: Այդ իսկ պատճառով հարկավոր է գրել սեփական ֆեմինիստական պատմությունը` ելնելով մեր տարբերություններից, և փնտրել հնարավորություններ, որոնք կբացեն նոր հորիզոններ ենթադրող այլ երկխոսություններ:

Ուրախ եմ նկատել, որ կան շարժումներ, որոնք հավատարիմ են իրենց քույրությանը

Էլվիրա Մելիքսեթյան
Երևան, Հայաստան

Հնարավոր չէ խոսել ֆեմինիզմի մաիսն և հաշվի չառնել սոլիդարության հարցը: Իմ կարծիքով, սոլիդարությունը ֆեմինիստական գաղափարախոսության կարևորագույն մասերից մեկն է` կառուցված կարեկցանքի և աջակցության վրա:

Ցավոք, ավելի հաճախ կարելի է նկատել, որ համաշխարհային մասշտաբով ժամանակակից ֆեմինիստական շարժումներում ավելի քիչ է զգացվում սոլիդարությունը ակտիվիստների միջև: Հաճախ դա կապված չի լինում ֆեմինիզմի հետ որպես այդիսին, սակայն ` ֆեմինիզմի և կանանց շարժման ձևի հետ:

Միևնույն ժամանակ ես ուրախ եմ հետևել, որ ավելի և ավելի հաճախ են սկսվել սկիզբ առնել նոր նախաձեռնություններ, որոնք հավատարիմ են իրենց շարժումներին, իրենց ֆեմինիստական գաղափարախոսությանը, իրենց քույրությանը: Նմանատիպ հայացքը, իսկապես, նոր ուժ է տալիս:

Շարժման մեջ առաջանում, ծաղկում և ընտելանում են տրամաբանական սխալներ, որ սոլիդարությունը ոչնչի չի նպաստում

Հանա Կոչետկովա, «Երեխաներ 404»
Մոսկվա, Ռուսաստան

Ես կողմ եմ ֆիմիստական ներառական և ինտերսեկցիոնալ ուղղություններին: Աշխատելով ԼԳԲՏՔԻԱ (Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Քվիր, Ինտերսեքս, Ասեքսուալ) դեռահասների հետ` ես առնչվում եմ խտրականության պատճառ հանդիսացող ինքնության այնպիսի մասերի հետ, ինչպիսիք են` սեռը, գենդերը, սեռականությունը և տարիքը մեկ փաթեթում:

Ինձ համար ֆեմինիստական սոլիդարության հասկացության գլխավոր խնդիրն այն, որ շատերն ընդունում են այն որպես համագործակցություն` հիմնված ընդհանուր գաղափարախոսության վրա, այլ ոչ որպես մեթոդաբանություն: Եվ անհիմն է այն փաստը, որ ֆեմինիստական միտքը վաղուց արդեն անցել է հասարակական շարժումների ներքին կանոնակարգից և ձեռք է բերել անկախ գիտահետազոտական դպրոցի կարգավիճակ:

Հետխորհրդային երկրներում անհնար է կամ դժվար է ստանալ գենդերային կրթություն, սակայն, շնորհիվ թարգմանիչ ակտիվիստների բազմամյա աշխատանքի, ահռելի քանակությամբ ֆեմինիստական տեքստեր են թարգմանվել, որոնք հասանելի են էլեկտրոնային տարբերակով ինչպես ներքին համայնքի/օղակի, այնպես էլ անհատների համար: Այսպիսով, մարդկանց պատասխանատվության մեծ տարբերությունների պատճառով, ովքեր հռչակում են իրենց որպես ֆեմինիստ, շարժման մեջ առաջանում, ծաղկում և ընտելանում են տրամաբանական սխալներ, որ սոլիդարությունները ոչնչի չեն նպաստում, միևնույն ժամանակ առաջանում են սոցիալական խտրականացնող միֆերը, որոնք մուտացվում են համախտանիշների պես և բաժանվում ֆեմինիստներին:

Օրինակ` սոցիալական «էթնոս» կառույցի լայնամասշտաբ և համակարգված հետազոտությունը, որը անց կկացներ գրագետ ֆեմինիստ հետազոտողը, կարող էր ավելի կառուցողական ուղու վրա դնել բոլոր այն դաժան բանավեճերը, որոնք վերաբերվում են մշակույթով պայմանավորված էնդեմիկ ֆեմինիզմներին:

Հումանիզմ

Վիկտորիա Լոմասկո
Մոսկվա, Ռուսաստան

Ինձ այնքան էլ դուր չեն գալիս «իզմ» երը: Եթե նույնիսկ պետք է օգտագործել «իզմ»-երից մեկը, ապա թող դա լինի հումանիզմը, որը իր մեջ ներառում է մարդասիրական մոտեցում բոլորի նկատմամբ, իսկ ֆեմինիզմը, դա նույն հումանիզմն է, ուղղակի այս դեպքում շեշտը դրված է հենց կանանց վրա, հենց կանանց վերաբերվող խնդիրների վրա:

Ֆեմինիզմի և սոլիդարության թեման շատ հեշտ է վերծանել` երբ ֆեմինիսնտերը սոլիդար են և օգնում են միմյանց:

Զառա Հարությունյան
Հեղինե Բաբայան