ChlamydiaԽլամիդիոզը դասվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքին: Խլամիդիոզի հարուցիչը խլամիդիան է: Տվյալ հիվանդության ժամանակ հնարավոր է միզուղիների, ուղիղ աղիքի, հեշտոցի, արգանդի վզիկի և աչքերի ախտահարում: Կոկորդի ախտահարում խլամիդիոզի ընթցքում ավելի քիչ է նկատվում, քան սուսանակի (գոնորեա) դեպքում:

Խլամիդիոզի տարածման հիմանակն ուղիներն են` չպաշտպանված սեռական հարաբերությունները, ինչպես հեշտոցային, այնպես էլ ուղիղ աղիքային ներթափանցման միջոցով: Վարակվելու հավանականությունը մեկ անգամյա ոչ պաշտպանված սեռական հարաբերության դեպքում 50 տոկոս է: Բերանային ճանապարհով վարկի փոխանցումը նույնպես հնարավոր է, սակայն քիչ հավանական:

Կենցաղային ճանապարհով խլամիդիոզով վարակվելը նույնպես քիչ հավանական է: Դա այն հանգամանքով է պայմանավորված, որ խլամիդիոզը շատ արագ է մահանում մարդու օրգանիզմից դուրս: Իսկ վարակվելու համար հարկավոր է, որպեսզի մարդու օրգանիզմ բավական քանակությամբ խլամիդիա ներթափանցի, ինչը պարզապես անհանար է կենցաղային պայմաններում: Այդ իսկ պատճառով վարակի հարուցիչ չեն կարող հանդիսանալ զուգարանակոնքերը, հանրային բաղնիքները, լողավազանները, ընդհանուր սպասքը, սրբիչները և այլն:

Խլամիդիոզի գաղտնի շրջանը կազմում է 1-3 շաբաթ:

Խլամիդիոզի ախտանշանները տղամարդկանց և կանանց մոտ տարբեր են լինում:
Տղամարդկանց մոտ լինում է`

  •  արտադրություն միզուղիներից (մեծամասամբ թափանցիկ և քիչ քանակությամբ),
  • ցավ միզաթողության ժամանակ:

Խլամիդիոզի ախտանշաններ կանանց մոտ`

  • հեշտոցային արտադրություն,
  • ցավ միզաթողության ժամանակ,
  • միջդաշտանային արնահոսություններ,
  • ցավեր փորի ներքևի հատվածում:

Հարկ է նշել, որ խլամիդիոզը (ինչպես կանանց այնպես էլ տղամարդկանց մոտ)հաճախ ընթանում է առանց ախտանշանների, որոնց բացակայությունը հանդիսանում նրա ուշ ախտորոշման և բուժման պատճառ` բավականին մեծացնելով բարդացումների վտանգը:

Խլամիդիոզի բարդացումները

Տղամարդկանց մոտ բարդացումը հաճախ արտահայտվում է շագանակագեղձի բորբոքումով: Կանանց մոտ ամենից հաճախ խլամիդիոզի բարդացումը արտահայտվում է արգանդի բորբոքումներով,որը հանդիսանում է կանանց չբերության պատճառներից մեկը:

Խլամիդիոզի բարդացում է համարվում նաև Ռեյտերի համախտանիշը, որը դրսևորվում է միզուղիների բորբոքումով (կանանց մոտ արգանդի վզիկի ուղի), ինչպես նաև աչքերի և հոդերի բորբոքումով:
Հարկ է նշել, որ բարդացումների ռիսկը մեծանում է խլամիդիոզով երկրորդ անգամ վարակվելու դեպքում:

Վերոհիշյալ նկարագրվածից պետք է հետևություն անել, թե որքան կարևոր է սեռավարակների կանխարգելումը: Մեծ նշանակություն ունի սեռավարակների ճիշտ և ժամանակին հայտնաբերումը, արդյունավետ բուժումը, քանի որ սեռական ֆունկցիայի խանգարման և անպտղության քողի տակ կարող է թաքնված լինել որևէ սեռավարակի հին, խրոնիկական օջախներ, առանց որի հայտնաբերման և ժամանակակից համակողմանի բուժման հնարավոր չէ հասնել սեռական կամ ամուսնական զույգի սեքսուալ ֆունկցիայի վերականգնման և կայուն բուժական արդյունքի:

Անչափ կարևոր է զուգընկերնեիրն զգուշացնել ձեր հիվանդությունների և սեռավարակների մասին, ինչպես նաև հետաքրքվել նրա սեռական առողջությունից, նույնիսկ այն դեպքում, եթե զուգընկերոջը ոչինչ չի անհանգստացնում:

Հեղինե Բաբայան