21-ամյա Կառլ Աֆրիկյանը ծնվել  և մեծացել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում` ամերիկահայ հոր և ամերիկացի մոր ընտանիքում: Սվոնի համալսարանում տնտեսագիտություն և ռուսական մշակույթ է սովորում: Առաջին անգամ Հայաստան է եկել 2014թ. Ամերիկյան համալսարանում մեկ սեմեստր ուսանելու համար: Այդ ժամանակ ծանոթացել է ՓԻՆՔ Արմենիա կազմակերպության հետ: 2015թ. վերադարձել է Հայաստան` ՓԻՆՔ-ում ուսանողական աշխատանքներ կատարելու` սեռական փոքրամանությունների իրավունքների վերաբերյալ:
1901363_10152285383907127_3587938398131172887_n

Կառլը Հայաստանում գտավ իր անվան առաջին տառը

Հունիսին վերադարձել էի Հայաստան: Ոգևորված էի, որ հետ եմ գալիս հայրենիք: Չնայած ես ծնվել ու մեծացել եմ Բոստոնի ծայրամասերում, բայց ինքությունս մեծապես կապում եմ  հայկական ծագմանս հետ: Անցած տարի աշնանը Հայաստանում սովորում էի ու սիրահարվել էի երկրին, բազմաթիվ ընկերներ ձեռք բերեցի ու ծանոթա ՓԻՆՔ Արմենիայի հետ:

Հիշում եմ Հայաստանում անցկացրած առաջին շաբաթը` Երևանի փողոցներում մոլորված ու շփոթված: Զանգել էի ՓԻՆՔ, որպեսզի գտնեմ գրանսենյակի տեղը, այն բանից հետո, երբ գրել էի նրանց, որպեսզի իմանամ, թե Հայաստանում որտեղ գեյ մարդը կարող է իրեն հարմար ու ապահով զգալ: 

Ես մտա գրասենյակ ու զգացի, որ գտնվում եմ ԼԳԲՏ մարդկանց համար ամենաանվտանգ վայրում` մի երկրում, որը հայտնի է որպես հոմոֆոբիայի կղզի:

Լինելով Բոստոնից, որը գեյերի հսկա քաղաք է, առաջին ձեռքից ես չափազանց քիչ խտրականության եմ հանդիպել, իսկ Հայաստանում վախենում էի, սակայն հանդիպելով իմ հայ քվիր ընկերներին` ամրապնդեց իմ հույսը ԼԳԲՏՔ համայնքի նկատմամբ:

Ես ոգևորված էի, որ ամառն անցկացնելու եմ երկրում, որը սիրում եմ, անցկացնելու եմ մարդկանց հետ, որոնց էլ ավելի եմ սիրում: Ես պատերին տեսա «ոմանք գեյ են, թեթև տարեք» գրաֆիտիները, որն ինձ խնդրի մեջ լծվելու նոր լիցք հաղորդեց. ոչինչ այդքան կարևոր երբևէ չէր եղել ինձ համար, որքան ԼԳԲՏ համայնքին և ամբողջ Հայաստանին օգնելու ցանկությունը:

Ամառվա ըթացքում ես բավական շատ էի մտածում Հայաստանում ու ամբողջ աշխարհում ԼԳԲՏ մարդկանց իրավիճակի մասին: Փաստաթղթեր էի խմբագրում ու կարդում էի Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց փաստացի իրավիճակի մասին, ու հասկացա, թե առջևում, ինչ ահռելի աշխատանք կա անելու: Ես ցնցված էի, երբ իմացա` ոստիկանությունը աչք է փակում հարձակման ենթարկված գեյերի իրավունքների վրա, սարսափելի բաներ, որ հայերն անում են իրենց ԼԳԲՏ եղբայրների նկատմամբ, և թե ինչպես է հանրությունը նպաստում գեյերի դեմ մոլեգին թշնամական վերաբերմունքի տարածմանը:

11014267_10152848833827127_7298495402707045415_n

Հրապարակում կգուշակեի՞ն, որ Կառլը գեյ է

Երբեմն գիշերները քայլում էի Հյուսիսային պողոտայով կամ Հրապարակի պարող շատրվանների կողքով ու մտածում` ի՞նչ կլինի հետս, եթե այս մարդիկ իմանան, որ ես գեյ եմ: Նրանք ինձ կծեծե՞ն, գուցե սպանե՞ն: Հայաստանի իմ զարմինկներն ինչպե՞ս կարձագանքեին այդպիսի երևույթին: Միշտ չէ, որ գեյ լինելդ գրված է ճակատիդ, ուրեմն գուշակելու ոչ մի ձև չունեն, եթե, իհարկե, ես նրանց չասեմ: Չնայած, ես չէի վախենում, որ իմ նույնասեռականությունը հրապարակայնորեն բացահայտվի, բայց սիրտս անհանգիստ էր, որ այս մարդիկ, որոնք իմ նկատմամբ կարող են սիրալիր ու ընկերական լինել, հնարավոր է թշնամաբար տրամադրվեն իմ դեմ` իմանալով, թե ես ում եմ սիրում:  

Չգիտեմ, թե ինչու էր դա ինձ էդպես անհանգստացնում. ես Հայաստանում էի ընդամենը երկու ամսով: Իմ քվիր և հետերոսեքսուալ ընկերները շատ հոգատար էին, ու այնպես չէր, որ եթե ինչ-որ մեկն ինձ հետապնդեր, ես մենակ  կլինեի: Նախկինում ես նույնիսկ չորս ամիս եմ անցկացրել Հայաստանում ու մի քիչ էլ կամավորություն եմ արել ՓԻՆՔ-ում: Այս անգամ ես տեղյակ էի իրավիճակի ծանրությունից: Ի վերջո մի քանի եզրակացության եկա, թե ինչու եմ այդպես զգում: Հայաստանում նույնասեռական լինելս դեմ է «ավանդական արժեքներին», որոնք շատ թանկ են մեր ժողովորդից շատերի համար: Տղամարդը պետք է ամուսնանա կնոջ հետ ու երեխաներ ունենա, որպեսզի շարունակի մեր ժողովրդի գոյությունը: Այդպես է ավանդական գենդերի դերը Հայաստանում: 

Թեպետ ես հորս ասել եմ իմ սեռական կողմնորոշման մասին, բայց Ամերիկայում ևս ամուր է մնացել այս ավանդույթը: Հորս հիմնական մտահոգությունը, անշուշտ, թոռներ ունենալն էր, թեև այժմ նա համակերպվել է, որ ես գեյ եմ:

Իմ դիտարկումերի համաձայն,  Հայաստանում շատ թաքնված գեյեր ամուսնացել են կնոջ հետ, որ հանրությունից գաղտնի պահեն իրենց ինքնությունը ու որ չզայրացնեն հասարակությանը:Վերջերս պաշտոնատար անձանցից մեկի նույնասեռականությունը բացահայտվեց, երբ տարածեցին նրա ինտերնետային խոսակցությունները: Որպես գեյ ես զարհուրում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչ սոսկալի վիճակ է դա` թակարդել քեզ հետերոսեքսուալ հարաբերությունների մեջ, որպեսզի պահպանես քո բարեկեցությունը:

Հուսով եմ, որ Հայաստանը մի օր կգիտակցի, որ անհատականությունն ու սեռական կողմնորոշումը անձի ինքնության անքակտելի մասն են կազմում, ու, ի վերջո, ոչ ոք իր «ես»-ի պատճառով ճնշված չի լինի ու չի ապրի սարսափի մեջ:  

Կառլ Աֆրիկյան

Թարգմանեց` Հովհաննես Իշխանյանը