photoԲըրթրայթ Արմենիան, որը նաև հայտնի է իբրև, Դեպի Հայք, կամավորության խթանման ծրագիր է, որը մասնակիցներին առաջարկում է ճանապարհորդական կրթաթոշակներ Հայաստանի զարգացմանը օժանդակելու նպատակով:

Դեպի Հայք -ը հիմնադրվել է 2003թ. Էդել Հովհաննիսյանի կողմից` որպես միջազգային ոչ առևտրային կազմակերպություն: Կազմակերպության նպատականերից է Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչների միջև կապերի ուժեղացումը՝ նրանց` Հայաստանի իրենց հայրենակիցների առօրյային մասնակից դարձնելով:

Դեպի Հայքը համագործակցել է բազմաթիվ գործող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ երիտասարդ սփյուռքահայերին Հայաստանում օգտակար պրակտիկայի և յուրահատուկ անհատական ուսումնական փորձառության հնարավորություն ընձեռելու նպատակով: Իր լրացուցիչ ծառայությունների և ֆինանսական խրախուսանքների միջոցով Դեպի Հայքը ընձեռում է բոլոր մասնակիցներին Հայաստան այցելելու և իրենց արմատներին, հայկական մշակույթին մոտ լինելու և հնարավորություն:

Դեպի Հայքը տրամադրում է ճանապարհածախսի փոխհատուցում և կազմակերպում մասնակցի բնակությունը հյուրընկալող ընտանիքում: Ծրագրի դիմորդները պետք է ունենան հայկական ծագում, լինեն 20–32 տարեկան, և ծրագրի շրջանակներում պետք է պարտադիր համաձայնեն մնալ Հայաստանում առնվազն երկու ամիս: Հյուրընկալող ընտանիքի հետ բնակվելը կամավորներին հնարավորություն է տալիս անձնական փորձի միջոցով ծանոթանալ Հայաստանի ընտանեկան կյանքին: Ծրագիրը կամավորներին յուրահատուկ հնարավորություն է ընձեռում արդյունավետ ժամանակ անցկացնել հյուրընկալող ծնողների և վերջիններիս երեխաների հետ` տանը կամ դրսում, թեյելիս փորձառությամբ կիսվելով, ճաշի ընթացքում աշխատանքային օրը կամ ապագայի հետ կապված ծրագրերն ու սպասումները քննարկելով:

1277733_10151864653374481_1959833439_o

Այսպիսի բացառիկ փորձառությունը խրախուսելու նպատակով Դեպի Հայքը տրամադրում է նախապես ընտրված վճարովի պատահական հյուրընկալող ընտանիքներ Հայաստանում: Յուրաքանչյուր ընտանիք կամավորին ապահովում է առանձին ննջասենյակով, տաք ջրով, ամենօրյա նախաճաշով և հյուրընկալ միջավայրով:

Աիդան հյուրընկալող մայր է և Երևանի մեծ կենտրոնում գտնվող իր բնակարանում արդեն հյուրընկալել է 6 կամավորների: «Ես միշտ ոգևորությամբ եմ ընդունում նոր կամավորների, քանի որ սա ինձ համար Սփյուռքի երիտասարդներից ինչ-որ բան սովորելու և տարբերություններն ու ընդհանրությունները հասկանալու, ինչպես նաև անգլերենիս իմացությունը խորացնելու մեծ հնարավորություն է: Ես միշտ շատ հարցեր եմ տալիս կամավորներին իրենց սովորույթների, ավանդույթների, մշակույթի մասին, ինչպես նաև այն երկրների մասին, որտեղից նրանք գալիս են: Լինելով 20 տարվա փորձառություն ունեցող նախակրթարանի ուսուցիչ և ամբողջ կյանքս ապրած լինելով Հայաստանում՝ ես գրեթե ամեն ինչ գիտեմ հայերենի, նրա քերականության, հայկական մշակույթի և պատմության մասին: Ես մեծ հաճույքով կիսում եմ գիտելիքներս կամավորների հետ: Ես խորհուրդ եմ տալիս Հայաստանում ապրող բոլոր ընտանիքներին կենդանի պահել հայկական ժառանգությունն ու հիշեցնել Սփյուռքի մատաղ սերնդին իրենց ով լինելը և օգնել վերջիններիս գտնել իրենց ինքնությունը՝ կամավորներին իրենց տանը հյուրընկալելու միջոցով»,- ասում է Աիդան:

Լիզը ներկայումս հանդիսանում է Դեպի Հայք ծրագրի կամավոր, կիսվում է հյուրընկալող ընտանիքում կամավոր լինելու իր սեփական փորձառությամբ:

– Ես ավելի վաղ ապրել եմ հյուրընկալող ընտանիքում և սա ավելի լավ փորձառություն է: Ես ինձ ընտանիքի անդամ եմ զգում: Ներկայումս ես երկու կազմակերպությունների կամավորեմ: Դեպի Հայքը ինձ հնարավորություն ընձեռեց աշխատել շատ տարբեր միջավայրեր ունեցող տեղերում: Ինձ այնքան է այստեղ դուր գալիս, որ մտածում եմ Երևանում մնալս երկարաձգելու ուղղությամբ: Ես սկզբնապես ծրագրել էի Երևանից գնալ դեկտեմբերի վերջին: Ես կիսով չափ հայ եմ և մեծ անհամբերությամբ սպասում էի հայկական մշակույթին խորապես հաղորդակցվելու հնարավորությանը: Ես այստեղ եկել եմ հայերին ճանաչելու հույսով և արդեն զգում եմ, որ տանն եմ: Ես այնքան եմ հարգում և սիրում իմ Հայստանը:

2013թ-ի տվյալներով մետ 800 անհատներ ավելի քան 30 երկրներից մասնակցել են Դեպի Հայք ծրագրին:

1277290_10151888284079481_451925863_o

Կարինե Աղաջանյան