2017թ «Ոսկե ծիրան» կինոփառոտնից հանված «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմը արվեստագետ Արտակ Գևորգյանն այս տարի մտցրեց փառատոն, բայց ֆիլմը չէ, ինստալյացիան։

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում անցակցված «Փխրուն» ցուցահնդեսը բացվեց հունիսի 10-ին Կինոտանը։ Կինեմատոգրաֆիստների միությանը պատկանող այդ տարածքում պետք է ցուցադրվեր ԼԳԲՏ անձանց մասին պատմող վավերագրական ֆիլմը, սակայն եկեղեցու պահանջով հանվեց ծրագրից, իսկ «Ոսկե ծիրան»-ը հրաժարվեց այլ վայրում ցուցադրելուց։ Դրա փոխարեն Արտակը Լսիր ինձի գրաֆիտով, ֆիլմի հերոսների խոսքերով ու ձայնային միջամտությամբ ինստալյացիան տեղադրեց Կինոտան վերանորոգվող հատվածում։

 

 

Արտակի ասելով, ինքն ուրիշ ձևով չէր կարող ներկայանար այդ ցուցահանդեսին․ «Քանի որ Ոսկե Ծիրանին բոյկոտում եմ, հենց Լսիր ինձ ֆիլմի պահով, իսկ էս ցուցահանդեսը Ոսկե ծիրանի շրջանակներում էր»,- ասում է արվեստագետը, -«Քանի որ երկրում իրավիճակ ա փոխվել, ես էլ օգտվելով առիթից՝ մասնակցեցի ու նույն տարածքում, որտեղ ֆիլմը պիտի  ցուցադրվեր՝ արվեստով ասեցի, լսցրեցի։ Չգիտեմ լսել են թէ չէ»։

 

 

Արտակ Գևորգյանը