«Ինչպես դու»-ն էլեկտրոնային պարբերական է` ստեղծված եռանդուն և քաղաքացիական հասարակության ակտիվիստների կողմից, ովքեր փորձում են այս ամսագրում ներկայացնել տարաբնույթ և հետաքրքիր հոդվածներ քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, սեռական առողջության, գենդերային և սեռականության հիմնահարցերի և պատմության, մշակույթի, ինչպես նաև երիտասարդությանը հուզող այլ թեմաների մասին:
Պարբերականը նպատակ ունի ներկայացնել քաղաքացիական հասարակությունում տեղի ունեցող փոփոխությունները, ներկայացնել թեմաներ, անհավանական պատմություններ, որոնք երկար տարիներ լռության են մատնված հասարակության ավելի լայն զանգվածների համար: Այն նպատակ ունի նաև խթանել քաղաքացիների մասնակցությունը մեր hանրապետությունում կատարվող քաղաքացիական փոփոխություններին, քաղաքացիների պայքարին` ուղղված անարդարությունների, անհանդուրժողականության և անհավասարության դեմ:
Պարբերականում կարող ես գտնել տեղեկատվության հասարակության տարբեր հիմնախնդիրների և խոցելի խմբերի մասին, ավելին կազմակերպությունների և անհատների մասին, ովքեր ունեն անգնահատելի ներդրում ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ստեղծման և զարգացման, հասարակական հիմնախնդիրների լուսաբանման և հաղթահարման գործընթացում:
Կարող ես գտնել նաև տեղեկատվություն տարբեր կազմակերպությունների կողմից իրականացրած միջոցառումների և նրանց կողմից տրամադրվող ծառայությունների մասին, ներգրավվել առաջիկայում կազմակերպվող ծրագրերին ու միջոցառումներին:
Ես եմ, դու ես և մենք ենք, ինչպես ես` այնպես էլ դու, ինչպես դու` այնպես էլ ես: Մենք մեծ ուժ ենք միասին:
Shnorhavor !!!!!!! De inch asem vots xero lini …
Շնորհավորում եմ: Բարի գալուստ: Հուսով եմ ամսագիրը մի քիչ սոցիալական գրագիտություն կտարածի ավանդական հասարակությունում: Ինձ շատ դուր եկավ, որ կանգ եք առել ոչ միայն LGBT համայնքի խնդիրների, այլեւ ընդհանրապես գենդերային խնդիրների վրա: Հուսանք, որ ավանդական հանրությունն էլ իր խնդիրները բարձրացնելիս փոխադարձաբար նույն կերպ կվարվի:
Բարի երթ: